Քամիլ Մուսավի

Ադրբեջանցի զինվորական

Քամիլ Իբադաթ օղլու Մուսավի (ադրբ.՝ Kamil İbadət oğlu Musavi, հուլիսի 6, 1990(1990-07-06), Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի զինվորական, Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ, ով Ադրբեջանում առավել հայտնի է դարձել Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հրապարակային քարոզչական ելույթներին իր մասնակցության շնորհիվ[1]։

Քամիլ Մուսավի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1990(1990-07-06) (33 տարեկան)
ԾննդավայրՂազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունՀեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Kamil Musavi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի հուլիսի 6-ին Ղազախի շրջանում։ 1997 թվականին ընդունվել է Ղազախի գիշերօթիկ դպրոց[2]։ Զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով։

2008-2012 թվականներին սովորել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանում, ավարտելով այն՝ ստացել է լեյտենանտի կոչում[2]։

2015 թվականին Նավթալանի մոտակայքում Արցախի Հանրապետության Թալիշի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ կատարելիս ականի պայթյունից[2] կորցրել է ոտքն ու աչքը։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ադրբեջանական մի շարք պետական պարգևներով.

  • Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակ հոբելյանական հուշամեդալ ("Azərbaycan Silahlı Qüvvələrinin 95 illiyi" yubiley medal):
  • Գերազանց զինվորական ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալ ("Hərbi xidmətdə fərqlənməyə görə" III dərəcəli medal):
  • Հայրենիքի համար մեդալ ("Vətən Naminə" medal):
  • Գեներալ Ազի Ասլանով մեդալ ("General Həzi Aslanov" medal)[2]:

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել