Գյուղատեղի Քաղենի

գյուղատեղի
(Վերահղված է Քաղենիի ամրոցից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)

Քաղենի բնակավայր (նաև՝ Քաղենի բնակատեղի, Քաղենի ամրոց, Դաշտադեմի ամրոց, Քաղենի քաղաք[1], Քաղենի գյուղատեղի[2]), ընդարձակ բնակատեղի-ամրոց Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում։ Ներառում է հնագույն բնակատեղիի ավերակները, Սուրբ Քրիստափորի վանքը, Դաշտադեմի ամրոցը և վերջինի ներսում գտնվող միջնաբերդը, եկեղեցին ու այլ կառույցներ[1][2]։

Տեղական նշանակության հնավայր
Քաղենի բնակավայր
Հնավայրի հյուսիսային մասը, այդ թվում՝ Դաշտադեմի ամրոցը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Համայնք Դաշտադեմ
Գյուղատեղի Քաղենի (Հայաստան)##
Գյուղատեղի Քաղենի (Հայաստան)
Գյուղատեղի Քաղենի (Արագածոտնի մարզ)##
Գյուղատեղի Քաղենի (Արագածոտնի մարզ)

Ընդգրկված է Հայաստանի Արագածոտնի մարզի պատմության և անշարժ հուշարձանների ցանկում որպես տեղական նշանակության հուշարձան[2]։

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս Վանի թագավորության ժամանակներում։ Այդ ժամանակ է հիմնադրվել Դաշտադեմի ամրոցի տարածքում նախկինում կառուցված ամրոցը։ Ըստ Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկի՝ բնակատեղին թվագրվում է 7-ից 18-րդ դարերով[2]։

Դաշտադեմի ամրոց խմբագրել

Դաշտադեմի ամրոցը, որը անվանում են նաև Քաղենի ամրոց, գտնվում է Քաղենի հնավայրի հյուսիսային կողմում։ Այն Հայաստանի խոշորագույն ամրոցներից մեկն է։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է Վանի թագավորության ժամանակներում կառուցված ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Ամրոցի մասին հիշատակություն կա Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ, ով նկարագրում է դեպի Հայաստան արաբների կատարած արշավանքների առաջին շրջանը։

Սուրբ Քրիստափորի վանք խմբագրել

Սուրբ Քրիստափորի վանքը գտնվում է բնակատեղիի հարավում։ Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որը կառուցվել է 7-րդ դարում, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերի ավերակներից, անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից, որտեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.35/1