Քալբուկո (հրաբուխ)
Քալբուկո (արաբ․՝ Calbuco), Չիլիի տարածքում գտնվող ակտիվ հրաբուխ[2] Անդերում։
Քալբուկո | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրաբուխ, լեռ, Գործող հրաբուխ և ստրատոհրաբուխ |
Մայրցամաք | Ամերիկա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Արուկանիա[1] |
ԲԾՄ | 2003 մետր |
Հարաբերական բարձրություն | 1946 մետր |
Նյութ | անդեզիտ |
Մասն է | հրաբուխ |
Լեռնաշղթա | Պատագոնյան Անդեր |
Հրաբխային կայան | հրաբխային կայան Անդերի հարավում |
![]() | |
![]() |
ԱշխարհագրությունԽմբագրել
Հրաբուխ տեղակայված Լոս Լագոս տարածաշրջանում[3], Լյանքիվեյ լճից հարավարևելք և Գլխավոր Կոորդիլիերաների արևմտյան լանջին գտնվող Չապո լճից հյուսիսարևմուտք։ Դասվում է ստրատոհրաբուխների շարքին։ Այն կազմված է անդեզիտից։ Բարձրությունը 2003 մ է։ Գտնվում է Լյանքիվեյ Ազգային պարկի տարածքում։
Հրաբխային ակտիվությունԽմբագրել
Ուշ Պլեյստոցենում տեղի է ունեցել հրաբխային հզոր պայթյուն, որի արդյունքում հրաբխային բեկորների ձնահյուսը հասել է Լյանկիվեյ լիճ։ Ներկայումս Քալբուկոն համարվում է չիլիական Անդերի հարավում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկը, որը ժայթքել է 9 անգամ՝ 1837 թվականից ի վեր, իսկ ամենավերջին ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականին։ Հարավային Չիլիի պատմության մեջ ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1893-1894 թվականներին, որի ժայթքման ընթացքում հրաբուխը խառնարանից 8 կմ հեռավորության վրա 30 սմ հրաբխային ռումբեր է նետել, մինչդեռ տաք լահարի (ցեխային հրաբխային հոսք) հսկայական ծավալներ հոսել են ներքև։
1917 թվականի ապրիլին տեղի ունեցած ժայթքումն ուղեկցվել է ուժեղ պայթյուններով, երբ լավային հոսքը ձևավորեց լավային գմբեթ։ 1927 թվականի հունվարին տեղի ունեցած կարճատև ժայթքումը ուղեկցվել է և պիրոկլաստիկ հոսքով[4] և լավային։ 1961 թվականի վերջին խոշոր ժայթքման ժամանակ Քալբուկոյի արտանետած հրաբխային մոխրի[5] սյան բարձրությունը կազմել է 12-15 կմ, իսկ լավան ներքև է հոսել երկու հոսքով։ 1972 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ չորս ժամանոց կարճատև ժայթքում։ Գլխավոր խառնարանից ուժեղ ֆումարոլային արտանետումներ են դիտվել 1996 թվականի օգոստոսի 12-ին։
2015-ի ապրիլի 22-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18։ 00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 21։ 00-ին), սկսվեց հերթական ժայթքումը։ Մայրամուտից կարմրած մոխրի և ծխի տպավորիչ սնկաձև ամպը բարձրացավ մինչև 10 կմ բարձրությունը։ Ապրիլի 24-ին հայտարարվեց «կարմիր» տագնապի մակարդակ։ Բնակչությանը արգելվեց գտնվել հրաբխին մոտ, ավելի քան 20 կմ շառավղով։ Հինգ հազար մարդ տարհանվեց վտանգավոր շրջաններից։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քալբուկո (հրաբուխ) կատեգորիայում։ |