Քաան Այհան

գերմանացի ֆուտբոլիստ

Քաան Այհան (թուրքերեն՝ և գերմ.՝ Kaan Ayhan, նոյեմբերի 10, 1994(1994-11-10)[1][2], Գելզենկիրխեն, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), թուրք և գերմանացի ֆուտբոլիստ, «Գալաթասարայ» ակումբի և Թուրքիայի հավաքականի պաշտպան։

Քաան Այհան
թուրքերեն՝ Kaan Ayhan
Քաղաքացիությունը  Թուրքիա և  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1994(1994-11-10)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Գելզենկիրխեն, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան, կենտրոնական պաշտպան և եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Քաանը ծնվել է 1994 թվականին Գելզենկիրխենում։ Չորս տարեկանից սկսել է ֆուտբոլով զբաղվել «Շալկե 04ի» մանկական թիմում։ Հանդես է եկել գելզենկիրխենցիների բոլոր պատանեկան և երիտասարդական թիմերում։ Մինչև 17 տարեկանների թիմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 15 գնդակ և կատարել 9 գոլային փոխանցում[3]։ 2012 թվականին մինչև 19 տարեկան խաղացողների կազմում հաղթել է Գերմանիայի Բունդեսլիգայում[4]։

2012 թվականի հունվարի 18-ին ստորագրել է իր առաջին մասնագիտական պայմանագիրը երկու տարի ժամկետով, որը սկսել է գործել 2013 թվականի հուլիսից[5]։ 2013/14 մրցաշրջանի սկզբից սկսել է ընդգրկվել Բունդեսլիգայի խաղերի հայտացուցակում։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին նորամուտն է նշել «Շալկե 04»-ում՝ փոխարինման դուրս գալով «Աուգսբուրգի» դեմ խաղում[6]։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2017 թվականը[7]։

2016 թվականի հունվարի 3-ին Այհանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»[8][9]։ Օգոստոսի 31-ին տեղափոխվել է Դյուսելդորֆի «Ֆորտունա» ակումբ։

2020 թվականի օգոստոսի 16-ին պայմանագիր է կնքել իտալական «Սասուոլո» ակումբի հետ[10]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Կաանը հանդես է եկել Գերմանիայի պատանեկան հավաքականում Սերբիայում կայացած Եվրոպայի 2011 թվականի առաջնությունում, որտեղ անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ, իսկ թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում զիջելով հոլանդացիներին: Մասնակցել է նաև Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը: Գերմանիան դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Կաանը մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ:

2009 թվականին 2 հանդիպում է անցկացրել Թուրքիայի պատանեկան հավաքականի կազմում։ 2013 թվականին Այհանը որոշում է կայացրել հանդես գալ Թուրքիայի երիտասարդական հավաքականում։ Ակումբի կազմում առաջին հանդիպումը անցկացրել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին[11]։ 2014 թվականի աշնանը առաջին անգամ հրավիրվել է Թուրքիայի հավաքական՝ Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղին և Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը: Երկու հանդիպումներն էլ անցկացրել է պահեստայինների նստարանին, խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. http://www.transfermarkt.de/en/kaan-ayhan/leistungsdaten-detail/spieler_119031.html(չաշխատող հղում)
  4. «Schalkes U19 triumphiert im Finale über Bayern». Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին. Վերցված է 2014-01-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Schalke-Talent Kaan Ayhan erhält Profi-Vertrag». Արխիվացված է օրիգինալից 2012-01-20-ին. Վերցված է 2017-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Шальке 04» — «Аугсбург» 4:1
  7. «Knappenschmieden-Absolvent Kaan Ayhan: Neuer Vertrag bis 2017». Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014-01-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Kaan Ayhan an Eintracht Frankfurt ausgeliehen». Արխիվացված է օրիգինալից 2016-01-03-ին. Վերցված է 2016-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Kaan Ayhan wechselt zu Eintracht Frankfurt». Արխիվացված է օրիգինալից 2016-02-19-ին. Վերցված է 2016-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. fanatik. «Son dakika | Sassuolo Kaan Ayhanı transfer ettiğini açıkladı!». Fanatik. Վերցված է 2020-08-17-ին.
  11. Турция (мол.) — Греция (мол.) 1:0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաան Այհան» հոդվածին։