Շենոն Փրսեր

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Փրսեր Շենոնից)

Շենոն Փրսեր (անգլ.՝ Shannon Purser, հունիսի 27, 1997(1997-06-27)[1], Ատլանտա), ամերիկացի դերասանուհի։ Դեբյուտը նշել է Նեթֆլիքսի «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում կատարած Բարբարա «Բարբ» Հոլանդի[2] և The CW հեռուստաալիքի «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում կատարած Էթել Մագսի իր դերերով[3]։

Շենոն Փրսեր
Ծննդյան թիվ՝հունիսի 27, 1997(1997-06-27)[1] (26 տարեկան)
Ծննդավայր՝Ատլանտա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 7684864

Կարիերա խմբագրել

Իր դերասանական նորամուտը կատարել է Նեթֆլիքսի «Տարօրինակ դեպքեր» գիտաֆանտաստիկ դրամա հեռուստասերիալում։ Նա խաղացել է Բարբարա Հոլանդի՝ խելացի և անկեղծ աղջկա դերը, որը Նենսի Ուիլերի (Նատալիա Դայեր) մտերիմ ընկերուհին է։ Չնայած երկրորդական կերպար լինելուն` որոշ աութլետներ ասել են, որ Բարբի կերպարը իրենց սիրելիներից է[4][5]։ Այս դերը նրան համաշխարհային ճանաչում է բերել[6][7]։ Նա առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության` «Դրամա սերիալում հրավիրված նշանավոր դերասանուհի» անվանակարգում[8]։

2017 թվականին նա նկարահանվել է The CW հեռուստաալիքի «Ռիվերդեյլ» պատանեկան դրամա ժանրի հեռուստասերիալում, որտեղ կատարել է Էթել Մագսի դերը[9]։ 2018 թվականին նա գլխավոր դեր է կատարել «Սիերա Բերջեսը անհաջողակ է» ֆիլմում[10]։ Փրսերը նաև կատարել է Անաբելլա Բոումանի դերը «Դրամայի դպրոց» հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

Փրսերը սովորում է Քենեսոյի պետական համալսարանում։ Ավելի վաղ նա աշխատել է իր հարազատ՝ Ջորջիա նահանգի Ռոուզվել քաղաքի կինոթատրոններից մեկում[11][12], սակայն թողել է այդ աշխատանքը` դերասանական վարպետության վրա կենտրոնանալու համար։ 2017 թվականի ապրիլի 18-ին թվիթթերյան էջում հայտնել է իր բիսեքսուալության մասին[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերեր ֆիլմում և հեռուստատեսությունում
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2016-2017 Տարօրինակ դեպքեր Stranger Things Բարբարա «Բարբ» Հոլանդ 7 սերիա
2017 Վախեցիր քո ցանկություններից Wish Upon Ջուն Ակոստա Ֆիլմ
2017-ներկա Ռիվերդեյլ Riverdale Էթել Մագս 12 սերիա
2018 Սիերա Բերջեսը անհաջողակ է Sierra Burgess Is a Loser Սիերա Բերջես Վիդեո ֆիլմ
2018 Դրամայի դպրոց Rise Անաբելլա Բոուման 10 սերիա
2018-ներկա Եզրափակիչ տիեզերք Final Space Շենոն Թանդեր 3 սերիա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Աշխատանք Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
2017 Տարօրինակ դեպքեր Էմմի Դրամա սերիալում հրավիրված նշանավոր դերասանուհի Առաջադրված [14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/shannon-purser.html
  2. Chaney, Jen (2016 թ․ հուլիսի 27). «Stranger Things' Shannon Purser on Playing Barb». Vulture.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Osborn, Alex (2016 թ․ օգոստոսի 30). «Stranger Things Actress Shannon Purser Joins Riverdale». IGN. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Coates, Tyler (2016 թ․ օգոստոսի 1). «This 19-Year-Old Unknown Actress Just Became an '80s Cult Icon». Esquire. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Moylan, Brian (2016 թ․ հուլիսի 25). «Praise Barb, Stranger Things' Best Character». Vulture.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Radlof, Jessica (2016 թ․ օգոստոսի 17). «Why Shannon Purser A.K.A. Barb Had to Quit Her Movie Theater Job Because of Stranger Things». Glamour.
  7. Hogan, Michael (2016 թ․ դեկտեմբերի 17). «Shannon Purser: 'People have actually had Barb's face tattooed on their bodies'». The Guardian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  8. Mitovich, Matt (2017 թ․ հուլիսի 13). «Emmy Nominations: SNL, Westworld, FEUD and Stranger Things Lead Pack, Freshman Hit This Is Us Scores 11 Nods». TVLine.
  9. Evry, Max (2016 թ․ օգոստոսի 30). «Riverdale Cast Adds Shannon Purser and Robin Givens». ComingSoon.net. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  10. Hipes, Patrick (2017 թ․ հունվարի 5). «'Stranger Things' Shannon Purser To Star In 'Sierra Burgess Is A Loser'». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  11. Mulkerin, Tim (2016 թ․ հուլիսի 29). «She has worked on the stage for several years, and this was her first TV role. The breakout star from 'Stranger Things' still has a surprisingly normal day job». Techinsider.io. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  12. Strong, Mary (2016 թ․ օգոստոսի 20). «'Stranger Things'; Shannon Purser Quits Her Day Job». Inquisitr.
  13. Moniuszko, Sara (2017 թ․ ապրիլի 19). «'Stranger Things' star Shannon Purser comes out as bi, addresses queerbaiting». USA Today. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  14. Rubin, Rebecca (2017 թ․ հուլիսի 13). «Barb From 'Stranger Things' Scores Unexpected Emmy Nomination». Variety.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շենոն Փրսեր» հոդվածին։