Փոքր քաղաք (վեպ)
Փոքր քաղաք (անգլ.՝ Villette), անգլիացի գրող Շառլոթ Բրոնտեի վեպը, որը գրվել է 1853 թվականին։
Փոքր քաղաք անգլ.՝ Villette | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ և Վիկտորյական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Շառլոթ Բրոնտե |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1853 |
Հրատարակչություն | Smith, Elder & Co. |
Հրատարակվել է | 1853 |
Նախորդ | Շերլի |
Հաջորդ | Ուսուցիչը |
Villette (novel) |
Սյուժե
խմբագրել14-ամյա մի աղջիկ՝ Լյուսի Սնոուն, Բրետտոն թաղամասում հյուրընկալվում է իր կնքահորը։ Այս տանը ճակատագրի բերումով Լյուսին հանդիպում է երկու զարմանալի մարդու՝ Գրեմ Բրետտոնին՝ իր կնքահոր որդուն, և Պոլինա Հոումին՝ լրջամիտ նրբագեղ աղջկան։
Երբ Լյուսին մեծանում է, մեկնում է Բրյուսել՝ գիշերօթիկ դպրոցում ուսուցչուհի աշխատելու։ Հետագայում նա հանդիպում է իր՝ արդեն մեծահասակ մանկության ընկերներին՝ Գրեմին և Պոլինային։ Սկզբում Լյուսին նամակագրական կապի մեջ է մտնում Գրեմի հետ և նրա հետ հաստատում ջերմ, ընկերական հարաբերություններ, սակայն Գրեմը, կրկին հանդիպելով Պոլինային, ով արդեն հասուն և հրապուրիչ աղջիկ էր, որոշում է ամուսնանալ հենց նրա հետ։ Լյուսին ինքն իրեն ստիպում է չկառչել Գրեմից, այլ թողնել իրենց հազվագյուտ զրույցները այնպես, ինչպես կան, և սիրահարվում է իրենից տարիքով մեծ մեկ այլ ուսուցչի՝ Փոուլ Էմանուելին, թեպետ սկզբում նրան համարում էր խիստ և անհրապույր «թզուկ»։
Վեպի վերջում Փոուլը Լյուսին անակնկալ է մատուցում՝ դպրոցի ներքո պատրաստում է վարձակալած տարածք և մի քանի տարով մեկնում երկրից։ Սակայն տուն վերադառնալու ճանապարհին, նրա նավը վթարի է ենթարկվում, և Փոուլը մահանում է։
Կերպարներ
խմբագրելԷկրանավորում
խմբագրել1970 թվականին գիրքը էկրանավորվել է BBC հեռուստաալիքի կողմից։ Ռեժիսորը Մոյրա Արմսթրոնգն է։ Լյուսի Սնոուի կերպարը մարմնավորել է Ջուդի Պարֆիթը, Գրեմի դերը՝ Բրայան Մարշալը, Փոուլ Էմանուելի դերը՝ Պիտեր Ջեֆրին, իսկ տիկին Բեկի դերը՝ Մոնա Բրյուսը[1][2]։
1999 թվականին նովելը ներկայացվել «BBC Radio 4»-ով՝ որպես 3-4 ժամանոց սերիալ[3][4], իսկ 2009 թվականի օգոստոսին՝ նույն ռադիոյով՝ իբրև երկու շաբաթ տևողությամբ սերիալ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ bronteana.wordpress.com/2006/02/03/113900501322680151/ Villette on BBC7
- ↑ Villette at the IMDb
- ↑ Actors fear for future of radio drama, BBC News (15 January 1999)
- ↑ Villette on BBC7 (3 February 2006)
- ↑ Woman's Hour Drama
Արտաքին հղումներ
խմբագրել- «Скачать текст романа Городок на русском и английском языке». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին.
- «Сайт, посвящённый пребыванию Шарлотты и Эмили Бронте в столице Бельгии, Брюсселе» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին.
- «Villette»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր քաղաք (վեպ)» հոդվածին։ |