Փոքր խայտաբղետ փայտփոր (լատին․՝ Picoides minor, հոմանիշ լատին․՝ Dendrocopos minor), բնակվում է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում, Աֆրիկայում, Միջերկրական ծովի ափերին, Ալժիրում, Կովկասում և Իրանում[1]։ Թռչունները լինում են ճնճղուկից մեծ, պարանոցի վերին մասը, մեջքը կիսով չափ, թևերը և պոչը հիմնականում լինում են սև գույնի, ճակատը, այտերը և մեջքի մյուս կեսը, թևերի վրայի լայնակի շերտերը, պոչի եզրային փետուրները, որովայնը՝ սպիտակ։ Հիմնականում արուի վերին մասը կարմիր է, իսկ էգինը՝ սև[2]։ Քաշը լինում է 21–25 գրամ։ Փոքր խայտաբղետ փայտփորները Հայաստանում համարվում են նստակյաց թռչուններ։ Հայաստանում թռչունները շատ քիչ են և հիմնականում հանդիպում են հյուսիսային շրջանների անտառներում։ Նրանք շատ ճարպկորեն մագլցում են նաև ծառերի ճյուղերի վրայով։ Սնվում են միջատներով։ Ձմռանը կարելի է նրանց հանդիպել երաշտահավերի խմբերի հետ։ Որպես հազվագյուտ տեսակ Հայաստանի սահմաններում պահպանվում է օրենքով։

Փոքր խայտաբղետ փայտփոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Տեսակ Փոքր խայտաբղետ փայտփոր
Լատիներեն անվանում
Picoides minor
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 554037
NCBI 345735
EOL 4423106

Ձայն խմբագրել

Ձայնը բարձր է, նման է բազեի ճիչի։ Փոքր խայտաբղետ փայտփորն արձակում է «կի–կիկի–կի» ձայներ։

 
 
Aphidoidea տեսակի կենդանին,
որը Փոքր խայտաբղետ փայտփորի սննդի հիմնական մասն է

Բազմացում խմբագրել

Բնակվում է փչակներում, փորում է իր համար սեփական բույն։ Բնի խորությունը հասնում է մինչև 10–20 սմ, երկարությունը հասնում է մինչև 10–12 սմ, իսկ տրամագիծը՝ 32–38սմ։ Ձվադրում է հիմնականում 3–8 (հազվագյուտ դեպքերում 5–6) ձու։ Ձվերը լինում սպիտակ գույն։ Ձվի չափսը 17—22 х 13—16 մմ։ Ինկուբացիոն շրջանը սկսվում է վերջին ձուն դնելուց հետո և տևում է 10–11 օր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փոքր խայտաբղետ փայտփոր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  2. Փոքր խայտաբղետ փայտփորի մասին տեղեկություններ

Գրականություն խմբագրել

  • Дементьев Г. П., Гладков Н. А. Птицы Советского Союза. — Советская наука, 1951. — Т. 1. — 652 с.
  • Рябицев В. К. Птицы Урала, Приуралья и Западной Сибири։ Справочник-определитель. — Екатеринбург։ Изд-во Уральского университета, 2001. — 608 с. — ISBN 5-7525-0825-8.
  • Степанян Л. С. Конспект орнитологической фауны России и сопредельных территорий. — М.։ Академкнига, 2003. — 727 с.
  • Mullarney, Killian; Lars Svensson; Dan Zetterström & Peter J. Grant. Птицы Европы = Birds of Europe. — United States։ Princeton University Press, 2000. — 400 с. — ISBN 978-0-691-05054-6. (англ.)
  • S. Cramp, K. E. L. Simmons. Vol. IV - Terns to Woodpeckers // The Birds of the Western Palearctic. — Oxford University Press, 1986. — 960 с. — ISBN 0198575076. (англ.)
  • Gorman, Gerard. Woodpeckers of Europe. A Study to European Picidae. — Chalfont։ Bruce Coleman, 2004. — 192 с. — ISBN 1-87284-205-4. (англ.)
  • Winkler, Hans; Christie, David A. 2002. Family Picidae (Woodpeckers) in del Hoyo, J., Elliott, A., & Sargatal, J., eds. Volume 7։ Jacamars to Woodpeckers // Путеводитель по птицам мира = Handbook of the birds of the world. — Barcelona։ Lynx Edicions, 2002. — ISBN 84-87334-37-7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խայտաբղետ փայտփոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խայտաբղետ փայտփոր» հոդվածին։