Փոքրիկ շագանակագույն սեքս մեքենա

Փոքրիկ շագանակագույն սեքս մեքենա (անգլ.՝ Little Brown Sex Machine կամ LBSM), պատկերավոր արտահայտություն և գենդերային կարծրատիպ, որն օգտագործվել է Հարավարևելյան Ասիայի երկրներում (Հնդկաչին թերակղզում և Մալայան արշիպելագի կղզիներում) ծառայություն մատուցող ամերիկյան զինվորական անձնակազմի կողմից՝ տեղի կանանց և աղջիկների նկատմամբ[1] [2][3]:

ԾագումԽմբագրել

Համարվում է, որ այս արտահայտությունն իր ծագմամբ պարտական է 20-րդ դարի ամերիկյան նեոգաղութատիրությանը, որի շնորհիվ Միացյալ Նահանգները դարձել են համաշխարհային գերտերություն և սկսել են իրենց ազդեցությունը տարածել գլոբալ մասշտաբով։ Դրա համար մոլորակի բոլոր շրջաններում, որոնք ամերիկացիների համար հետաքրքրություն էին ներկայացնում, տեղակայվել է ռազմակայանների համակարգը։ Այդ կայաններն արագ աճել են տարբեր ժամանցային հաստատություններով, որոնք ապահովել են ամերիկյան անձնակազմի սպասարկումը՝ դրան տրամադրելով ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում նաև՝ սեռական։ Ֆիլիպիններում նման վայրերը վերածվել են քաղաքային կյանքի կենտրոնների՝ նպաստելով էկզոտիկ զբոսաշրջության զարգացմանը։ Տեղի սեքս-աշխատակցուհիները, որոնք աշխատում էին այդ հաստատություններում, ամերիկացի նավաստիների կողմից ստացել են «LBFM» (անգլ.՝ little brown fucking machine[4]) պիտակը։

Կիրառման օրինակներԽմբագրել

Ամերիկյան Կադենա ռազմակայանում (Օկինավա կղզի) «LBSM» արտահայտությունը լայնորեն օգտագործվել է որպես գրություն ԱՄՆ բանակի անձնակազմի շապիկների վրա[5]: Դա խիստ վրդովմունք է առաջացրել ճապոնացի քաղաքական գործիչ Սուձուե Տակաձատոյի մոտ, որը նման վարքագիծը բնորոշել է որպես ռասիզմի դրսևորում, որը հանգեցնում է երրորդ աշխարհի երկրներում հասարակության կանանց մասի դեգրադացիայի: Ընդ որում, թե կանայք, թե զինվորները, որոնք օգտագործում են նրանց սեռական խաղալիքների դերում, դառնում են միլիտարիզմի և իմպերիալիզմի վրա կառուցված համակարգի զոհը[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lamb, 2016, էջ 59
  2. Ditmore, 2006, էջ 376
  3. Shimizu, 2007, էջ 185
  4. Tolentino, 2001, էջ 6
  5. D'Amico, 1999, էջ 219
  6. Phan, 1995, էջ 159

ԳրականությունԽմբագրել