«Փոքրիկ Ջրարջը» (ռուս.՝ Крошка Енот), 1974 թվականի սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմ[2], որը նկարահանվել է Լիլիան Մուրի «Փոքրիկ Ջրարջը և նա, ով նստում է լճում» (անգլ.՝ Little Raccoon and the thing in the pool) հեքիաթի հիման վրա։

Փոքրիկ Ջրարջը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՕլեգ Չուրկին
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Մարիա Վինոգրադովա
Բեմադրող նկարիչՎյաչեսլավ Նազարուկ
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն9 րոպե[1]
Թվական1974

Սյուժե խմբագրել

Փոքրիկ Ջրարջի ծնունդն է։ Մայրիկը տալիս է նրան առաջադրանք․ «Միայնակ, մթության մեջ գնալ լճի մոտ և քաղել քաղցր բոշխ ընթրիքի համար»։ Փոքրիկը խանդավառությամբ գնում է մոր ցույց տված արահետով, բայց ինչքան նա հեռանում է տանից, այնքան ավելի է վախենում։ Վերջապես նա հանդիպում է կապիկին և կապիկը նրան վախեցնում է լճակում նստած Ինչ-որ մեկի մասին պատմությունով, բայց փոքրիկն ինքնավստահ քայլում է առաջ։

Հասնելով լճակին՝ վախեցած փոքրիկը փորձում է խոսել «Ինչ-որ մեկի» հետ, բայց ոչ մի պատասխան չի ստանում։ Կռանալով ջրի վրա՝ նա տեսնում է «Նրան», սարսափելի դիրք է ընդունում և, իր արտացոլանքից վախեցած, խուճապահար հետ է վազում։ Ճանապարհի կեսին նա կրկին տեսնում է կապիկին, և պարզվում է, որ փոքրիկ Ջրարջը լճակի մեջ տեսել է «չար ջրարջի», իսկ կապիկը պատմում է, որ տեսել է «չար կապիկի»։ Ընկերները եզրակացնում են, որ «նրանք» երկուսով են նստում լճակում։ Կապիկը Ջրարջին խորհուրդ է տալիս փայտ վերցնել, որպեսզի վախեցնի «Նրան, ով․․․», արդյունքում փոքրիկը վախենում է ավելի շատ և այս անգամ վազում է մինչև տուն։

Իր վախերի ու տպավորությունների մասին պատմելով մորը՝ փոքրիկն նրանից խորհուրդ է ստանում․ ժպտա «Նրան, ով»։ Հաղթահարելով անվստահությունը՝ Ջրարջը այդպես էլ անում է։ Փոքրիկի արտացոլանքը ժպտում է նրան ի պատասխան։ Ինքնըստինքյան արդեն նա չի վախենում և հանգիստ քաղում է բոշխերը ու գնում տուն։ Ճանապարհին նա կրկին հանդիպում է Կապիկին և պատմում է նրան իր գաղտնիքը, թե ինչպես կարելի է ընկերանալ «Նրա հետ, ով․․․», և Կապիկը արագ գնում է լճակի մոտ։

Գիշերը դառնում է ցերեկ, և բարեկամները ուրախ գնում են՝ միասին երգելով։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Մարգարիտա Դոլոտցևա
  • Ռեժիսոր՝ Օլեգ Չուրկին
  • Բեմադրող նկարիչ՝ Վյաչեսլավ Նազարուկ
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Պեկար
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շաինսկի
  • Երգի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Պլյացկովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Վիտալի Ազարովսկի
  • Նկարիչներ-մուլտիպլիկատորներ՝ Ֆաինա Եպիֆանովա, Բորիս Չանի, Ելենա Վերշինինա, Անտոնինա Ալյոշինա, Գալինա Չերնիկովա, Ալեքսանդր Սաչկար, Լ․ Ռիբչևսկայա, Իրինա Բելովա, Մստիսլավ Կուպրաչ
  • Դերերը հնչյունավորել են՝ Կլարա Ռումյանովա - Ջրարջ, Մարիա Վինոգրադովա- Կապիկ, Կ․ Կուզմինա- Ջրարջի Մայրիկ
  • Մոնտաժող՝ Մարինա Տրուսովա
  • Խմբագիր՝ Վալերիա Կանովալովա

Թողարկում տեսաերիզով խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս հրապարակվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում․

  • «Փոքրիկ Ջրարջ» Մուլտֆիլմերի ժողովածու № 14 (Престиж Студио-М)
  • «Կենդանաբանական այգում վերանորոգում է» Մուլտֆիլմերի ժողովածու (Крупный план)
  • «Փոքրիկ Ջրարջ» Մուլտֆիլմերի ժողովածու (Տվիկ-Լիրեկ)
  • «Ամենափոքրերի համար» Մուլտֆիլմերի ժողովածու «Էկրան» ՍՄ
  • «Սիրելի երգեր» «Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմեր
  • «Հյուր հեքիաթի մոտ» թողարկում 3. Մուլտֆիլմերի ժողովածու (Крупный план)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Псой Короленко (2011 թ․ սեպտեմբերի 22). «Песнь песней: Крошка Енот». Русский журнал. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  • Долотцева Маргарита Крошка Енот. — Яблоко, 2013. — 16 с. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-088-0

Արտաքին հղումներ խմբագրել