«Պատմություն ու ժամանակագրություն Սանտրեից Փոքրիկ Ժանի և երիտասարդ ու գերազնիվ տիկնոջ մասին» (ֆր.՝ L'Hystoire et plaisanle cronicque du petit Jehan de Saintre et de la jeune dame des Belles-Cousines Sans autre nom nommer), Անտուան դե Լա Սալի ասպետական վեպը, որը գրել է 1456 թվականին, XV դարի ավելի շատ կարևոր վեպ։

Փոքրիկ Ժանը Սանտրեից
ֆր.՝ Jehan de Saintré
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական
Ձևարձակ
ՀեղինակԱնտուան դե Լա Սալ
ԵրկիրՖրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1456
Հրատարակվել էմոտ 1456
ՎիքիդարանՓոքրիկ Ժանը Սանտրեից
 Jehan de Saintré

Հերոսը խմբագրել

Վեպի հերոսը իրական դեմք է, նա ապրել է XIV դարի երկրորդ կեսին, նրան փառաբանությամբ է հիշատակում Ֆրուասարը, միայն թե Սանտրեից Ժանի կենսագրությունը վեպում հորինված է Լա Սալեմի կողմից սկզբից մինչև վերջ։

Սյուժե խմբագրել

Ժանը Սանտրեից կարճահասակ է։ Գրքի սկզբում նա 13 տարեկան է, նա Ֆրանսիայի արքայի մոտ մանկլավիկ է աշխատում, և նրա վրա ուշադրություն է դարձնում վերջերս այրիացած գերազնիվ տոհմից սերող ու թագավորական արյուն ունեցող տիկին։ Այդ կինը մտադրված է նրանից դաստիարակել իդեալական ասպետ ու իդեալական սիրեցյալ։ Սանտրեի ու Տիկնոջ հարաբերությունները գաղտնի է մնում բոլորի համար մինչև վերջ (Տիկնոջ անունը ևս հեղինակի գաղտնիքն է)։

Երբ լրանում է Սանտրեի 21 տարին, Տիկինը նվիրում է նրան թանկարժեք թևնոց որպես նրա ասպետական սխրանքի գրավ ու նշան։ Թևնոցը նա պետք է կրի մեկ տարվա ընթացքում, մինչև ինչ-որ ասպետ չընդունի նրա մարտահրավերն ու չազատի նրան իր ուխտից։ Մարտահրավերն ընդունվում է Արագոնում։ Երկու օր տևած մենամարտն ավարտվում է Սանտրեի հաղթանակով։ Նա հաղթանակած վերադառնում է Փարիզ ու նշանակվում թագավորական շամբելան։ Տիկինը նրան միտք է տալիս մասնակցել խաչակրաց արշավանքում, որտեղ նրան կհակառակվեն Հրեաստանից, Պարսկաստանից, Սիրիայից, Եգիպտոսից, Միջագետքից, Մարաստանից եկած մեծ հրոսակախմբեր։ Այստեղ նա սպանում է Մեծն Թուրքին ու ձեռք բերում ոչ ընկերական համբավ։

Սանտրեն հասունանում է, ու նա չի համբերում ցույց տալ իր ինքնուրույնությունը։ Տիկնոջից գաղտնի նա անակնկալ է պատրաստում նրա համար՝ նոր ռազմական ուխտ։ Անակնկալը պարզվում է ոչ այնքան հաճելի էր Տիկնոջ համար՝ նա ջղայնացած է ու վշտացած նրա ինքնուրույն քայլերից։ Սանտրեն ուղևորվում է իշխանի պալատ, որտեղ հույս ունի գտնել հակառակորդի. Տիկինը զայրացած է ու վշտացած տեղափոխվում է իր կալվածքներ, որի հարևանությամբ տեղակայված է ինչ-որ վանք, որտեղ աբբա է երիտասարդ տղամարդ։ Նրանց ծանոթությունը վերածվում է սիրո։

Սանտրեն վերադառնում է Գերմանիայից։ Տիկինը դիմավորում է նրան ակնհայտ տհաճությամբ, աբբան ծիծաղում է նրա ասպետության ու ասպետական ուխտերի վրա։ Սանտրեն պարտավոր է վրեժ լուծել՝ նա ընթրիքի է հրավիրում Տիկնոջն ու նրա սիրեցյալին, հմտորեն շողոքորթում է աբբային, խոսք բացելով այն մասին, թե ինչքան հիանալի կլինի նա ամբողջ ասպետական զգեստավորմամբ, այստեղ էլ հայտնվում է շուտ պատրաստված, աբբայի չափերով պատրաստված ասպետական զենք ու զրահը, ու սնափառ վանականը պարտավոր է մենամարտել։ Սանտրեն սահմանափակվում է նրանով, որ դաշույնով խոցում է նրա լեզուն ու այտերը, իսկ Տիկնոջից պոկում է կապույտ գոտին՝ հավատարմության խորհրդանիշը։

Մի քանի ամիս անց, Տիկնոջ ներկայությամբ ու ամբողջական հավաքով, Սանտրեն չնշելով անունները, պատմում է իր պատմությունն ու պալատական տիկիններից դատ ու դատավճիռ է պահանջում։ Դատավճիռը խարանում է անհավատարմությունը։ Սանտրեն բոլորի աչքի առաջ Տիկնոջն է վերադարձնում նրա գոտին։

Գրականություն խմբագրել

  • Մ. Լ. Անդրեև Ասպետական վեպ Վերածննդի դարաշրջանում, 1993, էջ 34-39.
  • Կ. Ա. Չեկալով Անտուան դե Լա Սալ։ Մտացածինի ու իրականության միջև // Տասնհինգերորդ դարը եվրոպական գրականության զարգացման ժամանակ, Ժառանգում. — 2001. — էջ 239—273.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ Ժանը Սանտրեից» հոդվածին։