Փորձություն անմեղությամբ

«Փորձություն անմեղությամբ» (անգլ.՝ «Ordeal by Innocence»), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը գրվել է 1957 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1958 թվականի նոյեմբերի 3-ին[2], իսկ հաջորդ տարի լույս է տեսել Միացյալ Նահանգներում[3][4]։

Փորձություն անմեղությամբ
անգլ.՝ Ordeal by Innocence և պորտ.՝ Cabo da Víbora[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունCollins Crime Club
Հրատարակվել էնոյեմբերի 3, 1958
Նախորդ4.50 from Paddington?
ՀաջորդԿատուն աղավնիների մեջ

Սյուժե խմբագրել

Սուրբ ծննդյան նախօրյակին «Արևոտ հրվանդան» (նախքան Արգայլների ընտանիքի կողմից գնվելը կրել է «Օձի հրվանդան» անվանումը) կոչվող սեփական տան հյուրասենյակում գլխին ստացած կրակխառնիչի հարվածով սպանվել է, իսկ այնուհետև կողոպտվել տիկին Ռեյչել Արգայլը՝ Միստր Լեո Արգայլի կինը։

Սպանության մեջ մեղադրվել է Արգայլների որդեգրված որդին՝ Ջեք (Ջաքո) Արգայլը, որը հանցագործությունից քիչ առաջ կռվել էր մոր հետ և նրան սպառնացել «հատուցմամբ»՝ իրեն գումար չտալու համար։ Արյունոտ կրակխառնիչի և գողացված փողերի վրա հայտնաբերվել են նրա մատնահետքերը։ Ձերբակալությունից հետո Ջաքոն չի ընդունել իր մեղքը և հայտարարել է, որ ոստիկանության կողմից ենթադրյալ սպանության ժամանակ ինքն անհերքելի ալիբի ունի. այդ ժամանակ՝ երեկոյան ժամը յոթից մինչև յոթն անց կես, նա նույնընթաց մեքենայով գնալիս է եղել Ռեդմին-Դրայմութ մայրուղով։ Սակայն փաստաբաններին չի հաջողվել գտնել մեքենայի տիրոջը՝ վկային և ապացուցել Ջեքի անմեղությունը։ Կանխամտածված սպանության համար Ջաքոն դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ կես տարի անց բանտում մահացել է թոքերի բորբոքումից։

Որոշ ժամանակ անց բժիշկ Արթուր Կալգարին Ջեք Արգայլին բարի անունը վերադարձնելու համար սկսել է սեփական հետաքննությունը, քանի որ հենց ինքն է մեղադրյալին տարել իր սև սեդանով Միսիս Ռեյչելի սպանության ժամանակ, իսկ հետո չի կարողացել (կոնտուզիայի, ապա նաև երկարատև բևեռային արշավախմբի պատճառով) հաստատել իր ալիբին։ Հետաքննությունը հանգեցնում է Կալգարիի անսպասելի եզրակացությունների. Ջեքը իսկապես մարդասպան չի եղել, բայց նա անմեղ չէր։ Բացի այդ, տեղի է ունենում ևս մեկ սպանություն…

Կերպարներ խմբագրել

  • Արթուր Կալգարի – երկրաֆիզիկոս, պրոֆեսոր
  • Ռեյչլ Արգայլ – Լեո Արգայլի կինը, մեղադրյալի որդեգիր մայրը ‡
  • Լեո Արգայլ – սպանված Ռեյչլ Արգայլի ամուսինը, մեղադրյալի որդեգիր հայրը
  • Գվենդա Վոն – Լեո Արգայլի քարտուղարը
  • Մերի Դարանտ — պարոն և տիկին Արգայլներիի որդեգրված դուստրը
  • Ֆիլիպ Դարանտ – Մերիի ամուսինը, հաշմանդամ ‡
  • Քրիստինա (Թինա) Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված դուստրը
  • Միքի Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրած որդին
  • Ջեք (Ջաքո) Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված որդին, որը մեղադրվում է սպանության մեջ
  • Էսթեր Արգայլ – պարոն և տիկին Արգայլների որդեգրված կրտսեր դուստրը
  • Քիրստեն Լինդստրյոմ – փորձառու խնամատար և մերսողուհի, իսկ հետագայում՝ տիկին Ռեյչելի օգնականը տնտեսության գծով, շվեդուհի
  • Հյուիշ – ոստիկանության ավագ տեսուչ, պաշտոնապես հետաքննում է սպանությունը
  • Ֆիննի – մայոր, ոստիկանության պետ
  • Մորին Քլեգգ – կինոթատրոնի ծառայող, Ջեք Արգայլի այրին, էլեկտրիկ Ջո Քլեգգի կինը

Էկրանավորումներ խմբագրել

  • 1984 – «Փորձություն անմեղությամբ», բրիտանական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր՝ Դեսմոնդ Դևիս, Դոկտոր Կալգարիի դերում՝ Դոնալդ Սաթերլենդ[5][6],
  • 2007 – «Փորձություն անմեղությամբ», բրիտանական «Ագաթա Քրիստիի միսս Մարփլը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի երկրորդ սերիան (2007-2009), միսս Մարփլի դերում՝ Ջերալդին Մաքյուեն,
  • 2018 – «Փորձություն անմեղությամբ», ռեժիսոր Սանդրա Գոլդբախերի Բի-բի-սի հեռուստաընկերության բրիտանա-ամերիկյան մինի-սերիալը[7][8][9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. Peers, Chris; Spurrier, Ralph; Sturgeon, Jamie (March 1999). Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.). Dragonby Press. էջ 15.
  3. Cooper, John; Pyke, B A (1994). Detective Fiction – the collector's guide (Second ed.). Scholar Press. էջեր 82, 87. ISBN 0-85967-991-8.
  4. Marcum, J S. «The Golden Years: 1953 - 1967». An American Tribute to Agatha Christie.
  5. «Film Review: "Ordeal by Innocence" (1985)». The Agatha Christie Reader. 2011 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Ordeal By Innocence - Pino Donaggio». Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Ed Westwick: BBC shelves drama after rape allegations against actor». BBC News. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Doherty, Gavin (2018 թ․ հունվարի 5). «Film crew returns north as rape claims force reshoots on Agatha Christie drama». Daily Express. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  9. «How Ordeal by Innocence was re-shot». Entertainment & Arts. BBC News. 2018 թ․ մարտի 20.
  10. Griffiths, Eleanor Bley (2018 թ․ ապրիլի 15). «How is THAT Ordeal by Innocence ending different from the Agatha Christie novel?». Radio Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.