Փորթերվիլ (ՀԱՀ)

(Վերահղված է Փորթերվիլից)

Փորթերվիլ[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Porterville), քաղաքը Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Բերխրիֆիր մունիցիպալիտետի կազմում։

Բնակավայր
Փորթերվիլ
անգլ.՝ Porterville
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1863 թ.
Մակերես7,98 կմ²
ԲԾՄ252 մետր
Բնակչություն7057 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ6810[1][2] և 6810[1][2]
Փորթերվիլ (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Փորթերվիլ (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Ժամանակակից քաղաքի տեղում բնակավայրը հիմնադրվել է 1863 թվականին Պոմոնա ֆերմայի (Pomona) հողերի վրա։ 1903 թվականին Փորթերվիլն ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ։ Տեղանունը ծագել է Կապի գաղութի գլխավոր դատախազ Ուիլյամ Փորթերի (1805—1880) անունից[4]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Ուլիֆանթսրիֆիրբերգե լեռնաշղթայից արևմուտք, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 104 կիլոմետր (ուղիղ գծով) դեպի հյուսիս-հյուսիս-արևելք (NNE)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 252 մետր[5]։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 445 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 17 °C (հուլիսին) մինչև 30,1 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսվա ընթացքում կազմում է 5,4 °C[6]։

Բնակչություն խմբագրել

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 5864 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,41 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 52,59 տոկոս։ Ռասայական առումով, գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 73,16 %-ը, սպիտակամորթները՝ 25,78 %, նոգրոիդները՝ 0,87%, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,2 %: Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (98,87 %), անգլերենը (0,82%) և կոսան (0,26%)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Փորթերվիլում բնակվում էր 7057 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48,12 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 51,88 տոկոս։ Ռասայական առումով, գունամորթները եղել են քաղաքի բնակչության 76,43 %-ը, սպիտակամորթները՝ 21,04 %, նոգրոիդները՝ 1,59 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,38 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,57 %: Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (95,99 %), անգլերենը (1,94 %), սեսոտոն (0,54 %), թսվանան (0,48 %) և կոսան (0,28 %)[8]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքով անցնում է R44 տարածաշրջանային խճուղին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. «Porterville, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  6. «Porterville climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  7. «Porterville» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  8. «Porterville» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորթերվիլ (ՀԱՀ)» հոդվածին։