Փոլ Դոլան

բրիտանացի գիտնական և գրող

Փոլ Դոլան (անգլ.՝ Paul Dolan, մայիսի 10, 1968(1968-05-10), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գիտնական և գրող։ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում վարքային գիտությունների բաժնի ղեկավար և պրոֆեսոր[7][8]։ Գիտական հետաքրքրությունները կապված են երջանկության ֆենոմենի ուսումնասիրությամբ, նրա պատճառների և հետևանքների ինչպես անհատի, այնպես էլ ընդհանրապես հասարակության համար։ «Happiness by Design» և «Happy Ever After» գրքերի հեղինակ է։

Փոլ Դոլան
Ծնվել էմայիսի 10, 1968(1968-05-10) (55 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և հասարակական գիտությունների ոլորտում գիտնական
ԳործակիցCollateral Global?
Հաստատություն(ներ)Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Ալմա մատերSwansea University? և Յորքի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[1] (1997) և փիլիսոփայության դոկտոր[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Եղել է գիտական ղեկավարKate M Laffan?[2], Elena Gallmann?[3], Laura Kudrna?[4], Daniel Fujiwara?[5] և Joel H. Suss?[6]
Պարգևներ
 Paul Dolan (behavioural scientist) Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Մեծացել է Լոնդոնի «Hackney Central» շրջանում[9]։ Մինչ այդ ընտանիքում ոչ ոք չի սովորել համալսարանում։

1989 թվականին Սուոնսիի համալսարանում ստացել է տնտեսագիտության աստիճան։ Մագիստրոսի և դոկտորի աստիճան ստացել է Յորքի համալսարանում, համապատասխանաբար 1991 և 1997 թվականներին։

Ավանդ գիտության մեջ խմբագրել

Ունի ավելի քան 100 գրախոսվող հրատարակություն, որոնք ընդգրկում են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ վարքագծային գիտություններ, սուբյեկտիվ բարօրություն, առողջության իրավահավասարություն և առողջության գնահատում[10]։ Ներկայումս զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի կառավարության տնտեսական գնահատման գծով գլխավոր գիտական խորհրդականի պաշտոնը։ Նա նաև Գիտությունների ազգային ակադեմիայի բարեկեցության հանձնաժողովի և բարեկեցության չափման ազգային խորհրդատվական ժողովի անդամ է։ Բացի այդ, Լոնդոնի Կայսերական քոլեջում հրավիրված պրոֆեսոր է[11]։

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հրապարակած «Mindspace» զեկույցի հեղինակն է, որը վերաբերում է սոցիալական քաղաքականության մեջ հոգեբանական և վարքագծային գիտությունների կիրառմանը[12]։

2013 թվականին Բեռլինում կարդացել է «Հաշվարկով երջանկություն» Թագավորական դասախոսություն[13]։ Բազմիցս հանդես է եկել ազգային ու միջազգային տարբեր հանդիպումներում, կոնֆերանսներում և զանգվածային լրատվամիջոցներում[14], օրինակ՝ «BBC1»-ի «Նիհարել սիրո համար» հեռուստատեսային ծրագրում[15]։ «The Times» թերթը նրան անվանել է աշխարհի մեծագույն մտածողներից մեկը[16]։

Գրքեր խմբագրել

Happiness By Design խմբագրել

2014 թվականի օգոստոսի 28-ին լույս է տեսել Դոլանի «Happiness by Design»[Ն 1] գիրքը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կահնեմանի նախաբանով[17]։ Գիրքը նվիրված է անհատական երջանկության հասնելու համար վարքի գիտության օգտագործմանը[9][18]։

Happy Ever After խմբագրել

2019 թվականի հունվարին լույս է տեսել «Happy Ever After» գիրքը[19]։ Այն ստացել է ինչպես դրական արձագանքներ թեմայի նկատմամբ ստեղծագործական մոտեցման համար[20], այնպես էլ բացասական՝ վիճահարույց վիճակագրական վերլուծության համար[21]։

«The Times»-ը գրել է, որ «Happy Ever After»-ը պարունակում է «շատ զարմանալի գաղափարներ»[20]։ Գիրքը հիմնված է բարեկեցության, անհավասարության և խտրականության վերաբերյալ հետազոտությունների վրա[22][23]։

Գրքում քննարկվում են ամուսնության և երջանկության կապի մասին կարծիքները, օրինակ՝ այն մասին, որ չամուսնացած կանայք ավելի երջանիկ են, քան ամուսնացած կանայք։ Անձամբ Դոլանն այս առիթով նշել է. «Ամուսնացած մարդիկ ավելի երջանիկ են, քան բնակչության այլ ենթախումբ, բայց միայն այն ժամանակ, երբ իրենց ամուսինը գտնվում է սենյակում, երբ նրանց հարցնում են, թե որքանով են նրանք երջանիկ։ Երբ ամուսինը չի լինում, պատասխանն է՝ չափազանց վատ»։ Տնտեսագետ Գրեյ Քիմբրոյի կարծիքով՝ Դոլանի եզրակացությունները չեն հաստատվել գրքում բերված աղբյուրների կողմից[21]։

Ավելի ուշ Դոլանը հետ է վերցրել «ներկա ամուսնու» մասին իր հայտարարությունը։ Այս հերքումը հրապարակվել է «The Guardian»-ում[21][24]։ Բացի այդ, նա իր խմբագրին տեղեկացրել է, որ գիրքը կարող է վերանայվել։ Նա բացատրել է, որ մեկնաբանության սխալ է տեղի ունեցել։ Ընդ որում՝ նա ճշգրտել է, որ «դեռևս արդարացի է թվում, որ տղամարդիկ ավելի շատ են շահում ամուսնությունից, քան կանայք», Դոլանը նաև պնդում է. «...եթե դուք տղամարդ եք, դուք հավանաբար պետք է ամուսնանաք, եթե դուք կին եք, չարժե անհանգստանալ»[25]։

Ըստ «The Globe and Mail» պարբերականի՝ «Դոլանի ամենահրաշալի պահանջները հիմնված են տվյալների սխալ ընթերցման վրա»[26]։

Նախասիրություններ խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 22-ի «Գարդիանի» հաղորդման մեջ Դոլանը նշել է[27].

Ես իմ կյանքի ընթացքում ոչ մի վեպ չեմ կարդացել։ Կյանքը կարճ է, և ես որոշեցի լրացնել այն գործիքներով, որոնք տարբերվում են հորինված պատմություններից։ Յուրաքանչյուր ոք իր սեփականն ունի, այո՞:

Հետաքրքրված է բոդիբիլդինգով[28]։

Պարգևներ խմբագրել

2002 թվականին ստացել է Ֆիլիպ Լևերհուլմի մրցանակն առողջապահության տնտեսության մեջ ներդրած ավանդի համար, մասնավորապես՝ տարիների ընթացքում կյանքի որակի վերաբերյալ հետազոտության ոլորտում կատարած աշխատանքի համար (QALY):

Ընտրյալ մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Dolan, Paul; Olsen, Jan Abel Distributing health care: economic and ethical issues. — Oxford New York: Oxford University Press, 2002. — ISBN 9780192632531
  • Dolan, Paul Happiness by design: change what you do, not how you think. — N. Y.: Avery Publishing, 2014. — ISBN 9781594632433
  • Dolan, Paul Happy Ever After: Escaping The Myth of The Perfect Life. — London: Allen Lane, 2019. — ISBN 9780241284445

Հոդվածներ խմբագրել

  • Dolan, Paul; Anand, Paul Introduction: Equity, capabilities and health(անգլ.) // Social Science & Medicine : journal. — 2005. — Т. 60. — № 2. — С. 219—222. — doi:10.1016/j.socscimed.2004.04.031 — PMID 15522479.
  • Dolan, Paul; Metcalfe, Robert (2008 թ․ հոկտեմբեր), Comparing willingness-to-pay and subjective well-being in the context of non-market goods - CEP discussion paper no. 890 (PDF), Center for Economic Performance. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)

Նշումներ խմբագրել

  1. Մոտավոր թարգմանություն՝ «Հաշվարկով երջանկություն»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pauldolan.co.uk/about
  2. http://etheses.lse.ac.uk/3709
  3. http://etheses.lse.ac.uk/3433
  4. http://etheses.lse.ac.uk/3701
  5. http://etheses.lse.ac.uk/4070
  6. http://etheses.lse.ac.uk/4337
  7. «Paul Dolan - profile». London School of Economics. 2012 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «Executive MSc Behavioural Science». London School of Economics. 2014 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 «The book that will make you quit your job». www.newstatesman.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Current Publications». Paul Dolan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «about». paul dolan. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «MINDSPACE Behavioural Economics». The Institute for Government. 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Happiness by Design». Kanal von TUBerlinTV. 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. «Talks, TV & videos». Paul Dolan. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  15. «BBC One - Lose Weight for Love». BBC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  16. Heritage, Stuart (2019 թ․ օգոստոսի 24). «From Gladwell and Dawkins to Mukherjee – the world's greatest minds» (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  17. Dolan, Paul Happiness by design: change what you do, not how you think. — N. Y.: Avery Publishing, 2014. — ISBN 9781594632433
  18. «Archive - Hay Festival - Hay Player Audio & Video». www.hayfestival.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  19. Happy Ever After: Escaping The Myth of the Perfect Life. — Allen Lane. — ISBN 9780241284445
  20. 20,0 20,1 Patterson, Review by Christina (2019 թ․ հունվարի 13). «Review: Happy Ever After: Escaping the Myth of the Perfect Life by Paul Dolan — how to find happiness» (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  21. 21,0 21,1 21,2 «A new book says married women are miserable. Don't believe it». Vox.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  22. https://www.hayfestival.com/p-15246-paul-dolan.aspx
  23. Review by Oliver Burkeman (12 January 2019) https://www.theguardian.com/books/2019/jan/12/i-accept-myself-just-as-i-am-the-rise-of-realistic-self-help. Retrieved, 4 July 2019.
  24. Dolan, Paul. «How peer abuse and singlism get in the way of Happy Ever After». pauldolan.co.uk. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  25. Hardy, Karen (2019 թ․ հունիսի 2). «Debunking the myth of happily ever after». The Canberra Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  26. Bielski, Zosia (2019 թ․ հուլիսի 2). «Is it better being married or single? A fresh controversy lays bare the anxieties that still persist about women's lives». The Globe and Mail. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  27. Dolan, Paul (2014 թ․ նոյեմբերի 22). «Happiness expert Paul Dolan: what makes me happy». The Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  28. «A bodybuilding professor's guide to happiness: Meet Paul Dolan, a very». The Independent (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Դոլան» հոդվածին։