Արշակ Փոլադյան
հայ դիվանագետ
(Վերահղված է Փոլադյան Արշակից)
Արշակ Պողոսի Փոլադյան (մայիսի 15, 1950 թ., Սիրիա), հայ դիվանագետ, պատմաբան և արևելագետ, Թունիսի Հանրապետությունում[1] և Մարոկկոյի Թագավորությունում[2] Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)։ 2007 թվականից մինչև 2018 թթ. Փոլադանը Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան էր, իսկ 2011 թվականից մինչև 2018 թվականը[3]՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպանը[4]։ 2002 թվականից մինչև 2006 թվականը Փոլադյանը աշխատել է որպես Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան, իսկ 2003 թվականից 2007 թվականներին՝ Քուվեյթում և Բահրեյնի Թագավորությունում ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպան[5]։
Արշակ Փոլադյան | |
---|---|
Ծնվել է | 1950 |
Ծննդավայր | Սիրիա |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | դիվանագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն խմբագրել
- 1968-1972 թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։
- 1979-1981 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 1965-1967 թթ. - աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի տպարանում որպես գրաշար։
- 1967-2000 թթ. - ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից։
- 1993-2000 թթ. - աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես արաբական երկրների բաժնի վարիչ։
- 1998-2000 թթ. - Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 1998-2000 թթ. - «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչ։
- 2000-2002 թթ. - Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար։
- 2002-2006 թթ. - Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2003-2007 թթ. - համատեղության կարգով Քուվեյթում և Բահրեյնում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2007 թ. - Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2007 թվականի օգոստոսից - Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2011 թ. հունիսի 14-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)[6]։
- 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հետ է կանչվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
- 2019 թվականի նոյեմբերի 13-ին նշանակվել է Թունիսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2019 թվականի նոյեմբերի 29-ին համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[7]։
Գիտական աստիճան խմբագրել
- Պատմական գիտությունների թեկնածու (1984)։
- Պատմական գիտությունների դոկտոր (1996)։
- Պրոֆեսոր (2010)։
Պարգևներ խմբագրել
- 2006 թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշանով[8]
- 2011 թ. պարգևատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով[9]
- 2013 թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Մխիթար Գոշի մեդալ[10]
- 2018 թ. Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիական արժանիքի շքանշան (գերազանց դասի)[11][1]
- Պարգևատրվել է ՀՀ և ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով և մեդալներով։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյան 2000 - 2007 թթ. |
Հաջորդող Վահագն Մելիքյան |
Նախորդող Լևոն Սարգսյան |
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյան 2007 - |
Հաջորդող Տիգրան Գևորգյան[12] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագիրը Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ». www.mfa.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ «ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ «Ա. Փոլադյանին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին».
- ↑ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». despan.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Ա. Փոլադյանին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան».
- ↑ «Արշակ Փոլադյան կենսագրությունը» (PDF).
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «Farewell ceremony for Armenian Ambassador in Damascus». HyeTert (թուրքերեն). 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Փոլադյան» հոդվածին։ |