Նախաբերաններ
Նախաբերաններ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Protostomia
Protostomia Grobben, 1908
|
||||||
Ստորադաս խմբեր | ||||||
| ||||||
|
Նախաբերաններ (լատին․՝ Protostomia), ողնաշարավոր կենդանիների խումբ, ընդգրկում է տափակ, կլոր և օղակավոր որդերին, նեմերտիններին, փափկամարմիններին, հոդվածոտանիներին։

Երկսիմետրիկ, եռաշերտ կենդանիներ են․ բերանային ճեղքն առաջանում է սաղմնային նախնական բերանի (բլաստոպոր) տեղում կամ դրա առջևի մասում։ Երկրորդաբերանների (փշամորթներ, կիսաքորդավորներ և այլն) բլաստոպորը վերածվում է հետանցքի, իսկ բերանն առաջանում է մարմնի այլ մասում։ Կմախքն արտաքին է, առաջնաղին և ետնաղին զարգանում են էկտոդերմի ներփքմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 154)։ ![]() |