Փիրալլահի շրջան (ադրբ.՝ Pirallahı rayonu), Բաքվի քաղաքի 12 վարչական շրջաններից մէկը[3][4]։

Շրջան
Փիրալլահի
ադրբ.՝ Pirallahı rayonu
Զինանշան

ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Բաքու շրջանԲաքու
ՇրջանԲաքվի Փիրալլահի շրջան
Հիմնադրված էդեկտեմբերի 21, 2012[1] թ.
Առաջին հիշատակում2012
Մակերես34,96 կմ²
Բնակչություն20600 մարդ[2] մարդ (2021)
Ժամային գոտիUTCUTC+4, ամռանը UTC+5
Հեռախոսային կոդ12
Պաշտոնական կայքpirallahi-ih.gov.az
Փիրալլահի շրջան (Ադրբեջան)##
Փիրալլահի շրջան (Ադրբեջան)
Փիրալլահի շրջան (Բաքու)##
Փիրալլահի շրջան (Բաքու)

Աշխարհագրություն խմբագրել

Փիրալլահի շրջանը գտնվում է Աբշերոն թերակղզու արևելյան և հարավ-արևելյան մասերում։ Սահմանակից է Բաքու քաղաքի Խազարի շրջանին։

Պատմություն խմբագրել

Բաքու քաղաքի Փիրալլահի շրջանը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Փիրալլահի շրջանը Բաքվի քաղաքային վարչատարածքային միավորի կազմում ստեղծելու մասին» հրամանով[5]։

Շրջանը ունի 4 վարչատարածքային միավոր՝ Պիրալահի, Չիլով, Նավթային քարեր, Գյուրգյան։ Փիրալլահի շրջանի Չիլով բնակավայրը հարուստ է նավթով։

Բնակչություն խմբագրել

2021 թվականի տվյալներով բնակավայրն ուներ 20600 բնակիչ։

Քաղաքատիպ ավաններ խմբագրել

Քաղաքատիպ ավանի անուն բնակչությունը (հոգի) տարածքը (քառ. կմ)
Փիրալլահի 17281 17.56
Նավթային քարեր 398 6.0
Չիլով 1703 11.4
Գյուրգյան 1196 36.96

Ծանոթագրություններ խմբագրել