«Փիթեր Փենը և Վենդին» (անգլ.՝ Peter Pan & Wendy), ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լոուրիի ֆենտաստիկական ֆիլմը, որի սցենարը նա գրել է Թոբի Հելբրուքի հետ համատեղ։ Ֆիլմը 1953 թվականի «Փիթեր Փեն» մուլտֆիլմի կինոտարբերակն է, որը հիմնված է Ջեյմս Մեթյու Բարրիի համանուն հեքիաթի վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքսանդր Մոլոնին և Իվեր Անդերսոնը։ Պրեմիերան նախատեսված է 2022 թվականին Դիսնեյ+ ծառայությունում։

Փիթեր Փենը և Վենդին
անգլ.՝ Peter Pan & Wendy
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և թրիլեր
ՀիմքՓիթեր Փեն և Փիթրը և Վենդին
Թվականապրիլի 28, 2023[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի
ՊրոդյուսերՋեյմս Ուիթաքեր
Սցենարի հեղինակԹոբի Հալբրուքս և Դևիդ Լոուրի
ԴերակատարներAlexander Molony?[2], Ever Anderson?[2], Ջուդ Լոու, Յարա Շահիդի, Alyssa Wapanatâhk?, Ջիմ Գեֆիգան, Ալան Թյուդիք և Մոլի Փարքեր
ՕպերատորԲոյան Բացելի
ԵրաժշտությունԴանիել Հարթ
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Տևողություն106 րոպե

Սյուժե խմբագրել

Դարլինգների ընտանիքում երեխաները սիրում են երևակայել Փիթր Փենի մասին։ Մայրը չի ընդդիմանում նրանց երևակայությանը, համարելով այդ կախարդական տղային մանկության շունչ, իսկ ահա հայրը անկեղծորեն հավատացած է, որ հորինվածքները բարբաջանքներ են։ Բայց ահա մի կախարդական գիշերում երեխաներին հնարավորություն է ընձեռնվում թռչել Փիթր Փենի հետ դեպի ֆանտաստիկ երկիր՝ Նետլանդիա։ Այդ կղզում ապրում են կորած տղա երեխաները, քաջ հնդկացիները և խորհրդավոր ջրահարսները, ինչպես նաև ծովահենները, նավապետ Ջեյմս Հուկի գլխավորությամբ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ալեքսանդր Մոլոնի Փիթեր Փեն Փիթեր Փեն
Իվեր Անդերսոն Վենդի Դարլինգ Վենդի Դարլինգ
Ջուդ Լոու նավապետ Հուք նավապետ Հուք
Յարա Շահիդի Զընգ-Զընգ Զընգ-Զընգ
Ալիսա Վապանատանկ Ջրաշուշան Ջրաշուշան
Ջեյմս Գեֆիգան միստր Սմի միստր Սմի
Ալան Տյուդիկ Ջորջ Դարլինգ

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

2016 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ «Դիսնեյ» ստուդիան կնկարահանի «Փիթեր Փեն» մուլտֆիլմի ռեմեյքը[3]։ Ֆիլմի ռեժիսորը կլինի Դևիդ Լոուրին, իսկ սցենարիստը՝ Թոբի Հելբրուքսը[4]։ Պրոդյուսերը կլինի Ջիմ Ուիթաքերը։

Քասթինգ խմբագրել

2020 թվականի հունվարին The New Zealand Herald-ը հայտնել էր, որ Դիսնեյը Նոր Զելանդիայից երիտասարդ դերասան է փնտրում Փիթեր Փենի դերի համար[5]։ Ալեքսանդր Մոլոնին և Էվերը նշանակվել են Փիթեր Փենի և Վենդի Դարլինգի դերերում համապատասխանաբար[6]։ Նույն տարվա հուլիսի Ջուդ Լոուն սկսել է նախնական բանակցություններ Նավապետ Հուքի դերի համար[7]։ Լոուն հաստատվել է սեպտեմբերին, երբ հայտարարվել էր, որ Յարա Շահիդին կխաղա Զընգ-Զընգի դերը[8][9]։ 2020 թվականի հոկտեմբերին հաստատվել է, որ Ալիսա Վապանատանկը կխաղա Ջրաշուշանի դերը[10]։ 2021 թվականի հունվարին Ջեյմս Գեֆիգանը միացել է դերասանական կազմին Միստր Սմիի դերով[11]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները նախատեսվել է անցկացնել 2020 թվականի ապրիլի 17-ից մինչև օգոստոս[12], բայց դրանք հետաձգվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով[13][14]։ Ավելի ուշ նկարահանումները սկսվել են 2021 թվականի մարտի 16-ին, և դրանք պլանավորվում է անցկացնել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը[15][16][17]։

Թողարկում խմբագրել

Ի սկզբանե ֆիլմը նախատեսվում էր թողարկել Disney+ ծառայությունում[18], բայց հետո հայտարարվել է, որ ֆիլմը կթողարկվի կինոթատրոններում։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմն այնուամենայնիվ դուրս կգա Disney+-ով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Disney’s Live-Action ‘Peter Pan’ Movie Finds Its Wendy and Peter (EXCLUSIVE)New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2020. — ISSN 0042-2738
  3. Fleming, Jr, Mike (2016 թ․ ապրիլի 13). «Disney Sets 'Pete's Dragon' Helmer David Lowery For New Live Action Peter Pan Film». Deadline. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Fleming, Jr, Mike (2016 թ․ ապրիլի 13). «Disney Sets 'Pete's Dragon' Helmer David Lowery For New Live Action Peter Pan Film». Deadline.
  5. Gabel, Julia (2020 թ․ հունվարի 18). «Kiwi talent agency on the hunt for next Disney star for Peter Pan role». NZ Herald (անգլերեն). ISSN 1170-0777. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. March 11, Skyler Shuler on; 2020 (2020 թ․ մարտի 11). «Disney's Live-Action 'Peter Pan' Finds Their Peter Pan and Wendy». The DisInsider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Jude Law to Play Captain Hook in Disney's Live-Action 'Peter Pan & Wendy' | Hollywood Reporter». www.hollywoodreporter.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Kroll, Justin (2020 թ․ սեպտեմբերի 25). «'Grown-ish' Star Yara Shahidi To Play Tinker Bell In Disney's Live-Action 'Peter Pan' Pic». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Yara Shahidi to Play Tinkerbell in Disney's Live-Action 'Peter Pan' | Hollywood Reporter». www.hollywoodreporter.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  10. «Alyssa Wapanatâhk to Play Tiger Lily in 'Peter Pan & Wendy'». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. «Jim Gaffigan to Play Mr Smee in Disney's 'Peter Pan & Wendy' (Exclusive)». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  12. «EXCLUSIVE: Tiger Lily To Play A Pivotal Role In Disney's 'Peter Pan & Wendy'». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  13. D'Alessandro, Anthony (2020 թ․ մարտի 13). «Disney Pausing Production On Features 'Little Mermaid', 'Home Alone', 'Nightmare Alley' & More Until Coronavirus Calms Down». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  14. Kit, Borys; Couch, Aaron. «Disney Suspends Film Production Amid Coronavirus Concerns». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  15. «Disney's Live-Action 'Peter Pan' Moves Production Start to March 2021 -» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  16. «'Doctor Strange' Sequel Continues Pre-Production and is Still Aiming to Begin Production in June». Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  17. «Disney's Live-Action 'Peter Pan & Wendy' Begins Principal Photography in Vancouver». Collider (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 16.
  18. Cares, Who (2018 թ․ հուլիսի 31). «Peter Pan may be headed to Disney's streaming service». DisInsider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.