Փեթ Քրոուլի (անգլ.՝ Patricia ՛՛Pat՛՛ Crowley. սեպտեմբերի 17, 1933(1933-09-17)[1], Olyphant, Լեքավանա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի[4]։ 1954 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[5]։ Քույրը՝ Էնն Քրոուլին, նույնպես դերասանուհի է[6]

Փեթ Քրոուլի
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 17, 1933(1933-09-17)[1] (90 տարեկան)
Ծննդավայր՝Olyphant, Լեքավանա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0189774

1940-1950-ական թվականներին Փեթը նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հանդես է եկել Բրոդվեյի բեմում՝ գլխավորապես մարմնավորելով անմեղ ու միամիտ աղջիկների կերպարներ[7]։ Վաթսունականներից սկսած՝ հիմնականում հանդես է եկել հեռուստատեսությամբ, որտեղ իր կարիերայի ընթացքում խաղացել է հարյուրից ավելի դեր։ Առավել լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել՝ նկարահանվելով իր սեփական՝ Խնդրում եմ՝ երիցուկներ մի կերեք սիթքոմում, որը հեռարձակվում էր վաթսունականներին[7]։

Հաճախակի հյուրընկալվելով հեռուստատեսությունում դեռևս դրա վաղ տարիներից՝ Քրոուլին նկարահանվել է «Մավերիկ և Բոնանսա» վեսթերնում, « Փախստականը», «Կոլումբո », «Ոստիկանուհին», «Չարլիի հրեշտակները », «Նա գրեց՝ սպանություն», «Լրտեսուհին» և « Դետեկտիվ Ռաշ» քրեական դրամաներում։ « Մթնշաղի գոտի », « Սիրո նավակ » և « Հյուրանոց » անթոլոգիաներում, ինչպես նաև « Ուրախ օրեր », « Ֆրեյզեր » և « Ընկերներ » սիթքոմներում։

Քրոուլին խաղացել է Էմիլի Ֆելմոնթի դերը «Դինաստիա-ի / Dynasty- ի տասը դրվագներում, հաջորդ երկու տասնամյակների ընթացքում էլ նկարահանվել է Սերունդներ / Generations, Պորտ Չարլզ / Port Charles և Հանդուգն ու գեղեցիկ / The Bold and the Beautiful ցերեկային սերիալներում։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնությունից ունի երկու երեխա։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1953 Forever Female / Ընդմիշտ կին Կլարա Մուտց/Սալլի Քարվեր
1953 Money from Home / Փող՝ տանից դ-ր Օթմ Քլեյփուլ
1954 Red Garters Սյուզան Մարտինես դե լա Կրուս
1955 There's Always Tomorrow / Միշտ վաղն է Էնն
1955 The Square Jungle / Քառակուսի ջունգլին Ջուլի Ուոլշ
1956 Walk the Proud Land Մերի Դենիսոն
1956 Hollywood or Bust Թերրի Ռոբերտս Մարտինի և Լյուիսի հեղինակած կատակերգությունը
1960 Key Witness / Գլխավոր վկան Էնն Մորոու
1963 The Wheeler Dealers Էլոիզ Քոթ
1964 To Trap a Spy / Ծուղակ՝ լրտեսի համար Էլեն Մեյ Բենդեր Դոնալդսոն (արխիվային ծանոթագրություն)
1970 Manace On The Mountain[8] Լի ՄաքԱյվեր Walt Disney կինոստուդիայի ֆիլմ
1971 Columbo - Death Lends a Hand միսիս Լենոր Քենիքութ (հանդես է եկել որպես Փեթրիշա Քրոուլի)
1972 The Biscuit Eater / Բիսկվիթ ուտողը Մերի Լի ՄաքՆիլ
1978 The Eddie Capra Mysteries Սյուզան Լոքարդ դրվագը՝ "The Two Million Dollar Stowaway"
2012 Mont Reve միսիս Քոթինգտոն (վերջին կինոդերը)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. Monush, Barry (2003). Screen World Presents the Encyclopedia of Hollywood Film Actors: From the silent era to 1965 (անգլերեն). Hal Leonard Corporation. էջ 163. ISBN 9781557835512. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  4. «Pat Crowley- Biography». Yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Awards for Pat Crowley». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  6. «Gets ingenue lead». The New York Times. 1950 թ․ սեպտեմբերի 12. էջ 22. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. 7,0 7,1 «Pat Crowley- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  8. Mark Arnold (2022). «Pat Crowley». Stars of Walt Disney Productions.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեթ Քրոուլի» հոդվածին։