Փարսաբադ (պարս.՝ پارس آباد), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արդաբիլ օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 93 387 մարդ (2016)[1]։

Քաղաք
Փարսաբադ
պարս.՝ پارس آباد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրդաբիլ
Շահրեստան Փարսաբադ
Բնակչություն93 387 մարդ (2016)[1]
Ժամային գոտիIRDT?
Փարսաբադ (Իրան)##
Փարսաբադ (Իրան)

Տեղադրված է Արդաբիլ օսթանի հյուսիսային մասում` Ադրբեջանի հետ սահմանին, Արաքս գետի աջ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Արդաբիլից մոտ 155 կմ հյուսիս։ Իրանի ամենահյուսիսային քաղաքն է։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 93 387 մարդ, որոնք կազմում էին 26 505 տնտեսություն[2]։ Արդաբիլ օսթանի բնակչությամբ երկրորդ քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Արդաբիլից հետո[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 47 966[4] 60 485[4] 81 782[5] 88 924[6] 93 387[2]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Ardabil» (անգլերեն). City Populations.
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարսաբադ» հոդվածին։