Փարիզի ֆրանսիական թատրոնի հրապարակը

Փարիզի ֆրանսիական թատրոնի հրապարակը («Ֆրանսիական թատրոնի հրապարակը, օմնիբուսները, գարուն, արև»), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կամիլ Պիսարոյի նկարը, որը գտնվում է Էրմիտաժում։

Փարիզի ֆրանսիական թատրոնի հրապարակը
տեսակգեղանկար
նկարիչԿամիլ Պիսսարո
տարի1898
բարձրություն65,5 սանտիմետր[1]
լայնություն81,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրքաղաքային բնանկար
նյութկտավ[1] և յուղաներկ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Ծանոթագրություններ
 Place du Théâtre-Français in Spring by Camille Pissarro Վիքիպահեստում

Կտավը նկարվել է 1898 թվականին։ Կտավի վրա պատկերված է Դյու Լուվր Հյուրանոցը վերևից Անդրե Մալրոու հրապարակում՝ Կոմեդի Ֆրանսեզ թատրոնի դիմաց։ Ներքևում, վառ կանաչ սաղարթով ծառերի տակ տեսանելի են երկու օմնիբուսներ, ուղևորների հերթը ուղղված է դեպի դրանցից մեկը, աջ կողմում փոքրիկ տաղավար է, որը ծառայել է որպես սպասասրահ։ Հետին պլանում Պալե-Ռոյալն է, որտեղ գտնվում էր Կոմեդի Ֆրանսեզ թատրոնը։ Ներքևի աջ կողմում նկարչի ստորագրությունը և ամսաթիվն է՝ «C. Pissarro 98»:

1897-1898 թվականներին Պիսարրոն Փարիզում աշխատեց նկարների մի մեծ շարքի վրա, որտեղ պատկերում էր Մոնմարտր բուլվարը, և Ֆրանսիայի մայրաքաղաքի այլ տեսարաններ։ Դրա համար նա քաղաքի տարբեր հատվածներում սենյակներ էր վարձել և յուրաքանչյուր սենյակի պատուհանից բացվող տեսարանների շարք նկարել։ Բոլոր նկարները նախատեսված էին Պոլ Դյուրան-Ռյուելի պատկերասրահի միջոցով վաճառքի համար, որը 1898 թվականի գարնանը պլանավորում էր կազմակերպել Պիսարոյի անհատական ցուցահանդեսը փարիզյան թեմաներ պատկերած նկարներով։

1897 թվականի դեկտեմբերի 15-ին Պիսարրոն գրեց իր որդուն՝ Լյուսիենին. «Մոռացա քեզ ասել, որ «Գրանդ Հոթել դյու Լուվրում» գտա մի սենյակ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ռուֆ Օպերայի անցուղի և Պալե Ռոյալ հրապարակի անկյունը։ Շատ հետաքրքիր է աշխատելու համար, միգուցե գեղագիտորեն այնքան էլ գեղեցիկ չէ, բայց ես ուրախ եմ, որ կարող եմ փորձել նկարել Փարիզի այս փողոցները, որոնք տգեղ են համարվում, սակայն դրանք այնքան արծաթափայլ են, այնքան լուսավոր և այնքան կենդանի։ Սա բոլորովին նման չէ բուլվարներին, սա է հիմա արդիական»։ Այնուամենայնիվ, դեկտեմբերի վերջին նա գնաց տուն` Էրանյի. «Հուսով եմ, որ մինչև հունվարի 5-ը կվերադառնամ, որպես բնակության վայր կընտրեմ Գրանդ Հոթել դյու Լուվրը և կսկսեմ ցուցահանդեսի համար աշխատանքը։ Շատ փող կծախսվի, բայց Դյուրան Ռյուելը կարծես ներշնչում է ինձ դա անել։ Ես տրամադրված եմ աշխատելու և շարժառիթներին ավելի լավ նայելով, կարծում եմ, որ կհասնեմ նպատակիս…»: 1898 թվականի հունվարի 6-ին Պիսարրոն վերադարձավ Փարիզ և անմիջապես անցավ աշխատանքի. «Մոտիվը շատ գեղեցիկ է, պատկերավոր։ Ես արդեն սկսել եմ աշխատել երկու կտավի վրա։ Հուսով եմ՝ ոչինչ չի խանգարի իմ աշխատանքին»։ Հունվարի 23-ին նա գրեց իր զարմուհուն՝ Էսթեր Այզեքսոնին. «Նկարում եմ Օպերայի նրբանցքը և ֆրանսիական թատրոնի հրապարակի մի մասը։ Հիանալի մոտիվ է, ամեն ինչ դեռ լավ է ընթանում»։

Նկարիչը ստեղծեց շուրջ 15 կտավ Օպերայի նրբանցքի և թատրոնի առջև հրապարակի տեսարաններով, ընդ որում էրմիտաժյան կտավը շարքի վերջին նկարն է և համարվում, որ այն նկարվել է 1898 թվականին։ Ինքը` Պիսարոն, մարտի 31-ին Ժան Գրավին ուղղած նամակում ասել է, որ աշխատում է Դյուրան Ռուելի պատվերով և մտադիր է շարքը ավարտին հասցնել երկու շաբաթից, իսկ ապրիլի 11-ին գրել է․ «Ես ամբողջը այստեղ եմ ավարտել»։ Սակայն Պիսարոյի կատալոգը կազմողը` Իոյահիմ Պիսարոն` նկարչի թոռը և Կլեր Դյուրան-Ռյուե Սնոլարտսը կարծում են, որ նկարիչը կտավը ավարտին է հասցրել ապրիլի 26-ից մայիսի 22-ը իր արվեստանոցում՝ Էրանյիայում։

Էրմիտաժյան նկարը բավականին տարբերվում է մնացած նկարներից (բացի մեկից) ինչպես ռակուրսով, այնպես էլ ծառերի վառ կանաչ գույնի սաղարթով[2]։ Մնացած նկարների վրա պատկերված է ձմեռ կամ էլ գարնան սկիզբ և ծառերը առանց սաղարթի են։ Միակ համեմատաբար նման նկարը «Ֆրանսիական թատրոնի հրապարակը, օմնիբուսներ»-ն է, որը գտնվում է Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարանում։ Ա․ Գ․ Կոստենևիչը նշում է, որ բոլոր նկարներում տեսանկյունը ուղղված է հրապարակից դեպի ձախ՝ Օպերայի նրբանցք, և միայն երկու նկարում՝ էրմիտաժյանում և լոս անջելեսյանում պատկերված է հենց հրապարակը։ 1976 թվականին կտավը Լոս Անջելեսից տեղափոխել են Էրմիտաժ ցուցահանդեսի համար և ուսումնասիրողներին հնարավորություն ընձեռնվեց անձամբ համեմատել երկու աշխատանքը ։ Ցուցահանդեսի կատալոգում ասվում էր․ «դրանք համարյա նույնն են կոմպոզիցիայի առումով, սակայն նկարների տրամադրությունները տարբեր են»[3]։

1898 թվականի մայիսի վերջին Պոլ Դյուրան Ռուելի թանգարանում բացվում է Պիսարոյի ցուցահանդեսը, նա գրում է․ «Իմ օպերյան նրբանցքները ավարտին են հասել Դյուրան Ռուելում։ Ես այնտեղ առանձին մեծ դահլիճ ունեմ։ Այնտեղ կա տասներկու «Նրբանցք», յոթ կամ ութ «Նրբանցք» և «Բուլվար» և Էրանյիայի էտյուդներ, որոնցով ես շատ գոհ եմ»։ Այն ժամանակվա հայտնի նկարչական քննադատներից Գյուստավ Ժեֆրուան գրել է․

Ամենահիանալին այս բոլոր կտավների օդն է։ Գարնան և ձմռան ամիսների փարիզյան երկինքը… <…> Այս նկարներում մեր շնչած օդն է, մեր փողոցները, մեր անձրևները, մեր պողոտաները…: Սոցիալական պայքարի այս պատկերավոր տեսարանը բազմիցս նկատվել և ներկայացվել է Պիսարոյի կողմից։ Այս շարքի կտավների գեղեցկություններից մեկը հենց կենդանի էակների ճակատագրական առօրյայի պատկերն է այսօրվա դեկորացիաների մեջ...

Սակայն Պոլ Սինյակը այս աշխատանքները համարել է չոր և ձանձրանալի։

1898 թվականի Հունիսի 2-ին, հենց ցուցահանդեսի օրը Դյուրան Ռուելը 4000 ֆրանկով վաճառում է նկարը մոսկովյան արդյունաբերող Պ. Ի. Շչուկինին, ով նկարը տանում է Մոսկվա։ Նրա մահից հետո 1912 թվականին կտավը հայտնվում է իր եղբոր` Ս. Ի. Շուկայի հավաքածուում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նկարը ազգայնացվում և հայտնվում է նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 1930 թվականին նկարը տրվում է Էրմիտաժի պետական թանգարանին։ 2014 թվականից ցուցադրվում է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակին կառուցված թանգարանի գլխավոր շտաբի շենքում[4]։

Էրմիտաժի գիտնական-քարտուղար Ի. Վ. Յուդենիչը իր գրքում Պիսարոյի արվեստի մասին գրել է.

Եթե առջևի պլանի քսվածքները կարճ, էներգետիկ, մասամբ խորդուբորդ են, տարբեր ուղղություններով տարածված, ապա երկրորդ պլանի` կամրջի, ծառերի, շենքերի քսվածքները ավելի թափանցիկ և գունավոր շերտով են պատկերված, ավելի հանգիստ են և ունեն սահուն անցումներ։ Այստեղ ամեն ինչ թվում է ավելի պարզ և թեթև, քան առջի պլանը։ Քսվածքների ձևերի նման տարբերությունը ( և գունային և հաստությամբ, և ուղղությամբ) օգնում է նկարչին ստեղծել բնության հիանալի շարժը և դողդոջը։

Այնուհետև նա նշում է, որ նկարիչը օգտագործել է պուանտիլիզմի գեղանկարչության տեխնիկան, որով հետաքրքրվում էր 1880-ական թվականներից մինչև 1890-ական թվականների սկիզբ. «Յուրաքանչյուր առարկայի գույն ստեղծվել է բազմազան մաքուր գույների համադրությունից»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28683/
  2. «LACMA. — Camille Pissarro. La Place du Théâtre Français». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  3. Выставка картин из музеев Соединённых Штатов Америки. Каталог. — Л.: Государственный Эрмитаж, 1976. — С. 6.
  4. «Государственный Эрмитаж. — Писсарро, Камиль. «Площадь Французского театра в Париже»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

Գրականություն

խմբագրել
  • Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Камиль Писсарро. Письма. Критика. Воспоминания современников / Сост., вступ. статья, примеч и хронология жизни и творчества К. Г. Богемской, пер. с франц. Е. Р. Классон. — М.: Искусство, 1974. — 352 с.
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
  • Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0
  • Юденич И. В Пейзажи Писсарро в Эрмитаже. — Л.: Издательство Государственного Эрмитажа, 1963.
  • Pissarro J., Duran-Ruel Snollaerts C. Pissarro. Catalogue critique des peintures. — Milano: Skira, Wildenstein Institute Publications, 2005. — Vol. 3. — 499—963 p. — ISBN 88-7624-525-1