Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում

Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում (ֆիններեն՝ Pariisin Luxembourgin puistossa), ֆինն նկարիչ Ալբերտ Էդելֆելտի յուղանկար, որն ավարտել է 1887 թվականին Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում (Ֆրանսիա)։ Նկարը դարձել է Էդելֆելտի այցեքարտ և ընդհանրապես ամբողջ ֆիննական արվեստի, մի տեսակ, խորհրդանիշ այն ժամանակաշրջանում, երբ Փարիզը համաշխարհային արվեստի կենտրոնն էր[2]։ Այս կտավը նաև Էդելֆելտի և պլեներային գեղանկարչության խոշոր չափերի աշխատանքներից է (141.5 × 186.5 սմ)[3]։

Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում
տեսակգեղանկար
նկարիչԱլբերտ Էդելֆելտ[1]
տարի1887[1]
բարձրություն141,5 սանտիմետր[1]
լայնություն186,5 սանտիմետր[1]
ուղղություննատուրալիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱտենեում[1]
հավաքածուՖիննական ազգային պատկերասրահ[1] և Ատենեում
կայք
Ծանոթագրություններ
 The Luxembourg Gardens by Albert Edelfelt Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված են կանայք և երեխաներ, որոնք խաղում են Լյուքսեմբուրգյան այգիների ավազների վրա։ Նկարում պատկերված կանայք հիմնականում նման են երեխաների դայակների և խնամողների։ Խնամողը կրում է երկար խալաթ և երկար ժապավենով բոլորածալ գլխարկ։ Կենտրոնից ձախ կողմում պատկերված մոխրագույն հագուստով կինը միակ մայրն է նկարում[4]։ Կանայք նստած են աթոռների վրա և հանդարտ վայելում են գեղեցիկ ամառային օրը[2]։ Առաջին պլանում մի աղջիկ է՝ ձեռքին փայտյա օղակ։ Կենտրոնում ավազների հետ խաղում են մի աղջիկ և նկարի միակ տղան, իսկ հետին պլանում երեխաները խաղում են «ձի-ձի» խաղ[4]։ Միևնույն ժամանակ, կտավում պատկերված է 1800-ական թվականների վերջին Փարիզի հարուստ ընտանիքների երեխաների կյանքը[3]։

Վերլուծություն խմբագրել

Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում կտավով, ինքը՝ Էդելֆելտն այդ ժամանակ չափազանց «անեմիկ ճաղատ էլֆ» էր թվում իմպրեսիոնիստների նկարների կողքին, որոնք ողողված էին գունագեղությամբ։ Այնուամենայնից, նրա այդ կտավը նույնպես արժանացել է հիացական արձագանքների[2]։ Հակառակ իր սովորական ոճի, Էդելֆելտը փորձել է կյանքի ակնթարթը ներկայացնել իմպրեսիոնիզմին բնորոշ ոճով։ Լուսավորություն և լույսի ճառագայթներն ակնհայտորեն առկա են նկարում։ Էդելֆելթը նախապես բազմաթիվ էսքիզներ է արել տեղում։ Այնուամենայնիվ, նա կտավի մեծ մասն ավարտել է տանը՝ Հաիկո կալվածքում, մասամբ էլ բացօթյա[3][5]։

Էդելֆելտն, այնուամենայնիվ, կտավում կիրառել է ավելի ազատ գեղանկարչական միջոցներ։ Օրինակ, նա կատարել է նկարի նախագունավորում (underpainting) և ավելացրել լրացուցիչ հակադիր գույներ[2]։ Չնայած կտավի իմպրեսիոնիստական բնույթին, հագուստների գործվածքը և կտորի զգացողությունը նկատելիորեն արտահայտված են։ Առաջին պլանի ստվերում պատկերված կերպարները ներկայացված են փոքրագույն մանրամասներով[2]։

Էդելֆելտն այդ ժամանակ արդեն որոշ չափով հայտնի դեմք էր Փարիզի արվեստի աշխարհում, որտեղ նա ապրել էր մոտ տաս տարի։ Եվ զարմանալի է, որ նրա աշխատանքների շարքում չկան Փարիզի թեմայով այլ մեծածավալ գործեր։ Պատճառը, հավանաբար, այն էր, որ Փարիզում նկարիչների միջև խիստ մրցակցության պայմաններում նա կարողացել էր առանձնանալ իր հետաքրքրաշարժ և էկզոտիկ Ֆիննական թեմաներով[2]։

Կտավի հանգրվաններ խմբագրել

Փարիզի Լյուքսեմբուրգյան այգիում կտավն առաջին անգամ ցուցադրել է 1887 թվականի մայիսին Գալրի Պետիտ ցուցահանդեսում։ Այն կազմում էր Վիկտոր Անտելի հավաքածուի մաս, ով իր հասուն տարիներն ապրել էր Փարիզում։ Այսօր կտավը պատկանում է Ատենեում Արվեստի թանգարանի, Անտելի հավաքածուին, որտեղ այն պահվել է մինչև 1908 թվականը։ Վիկտոր Անտելն իր հավաքածուի հետ միասին կտավը կտակել է Ֆինլանդիայի պետությանը, որն էլ ընդգրկվել է Հելսինկիի Ատենեում թանգարանի հավաքածուում[2][6]։

Վավերագրական ֆիլմ խմբագրել

Կտավը 1987 թվականին վերածվել է ֆիլմի, որի ռեժիսորներն են Տապանի Լունդգրենը և Մարյաթա Լևանտոն և Լևանտո Յրյայնան։ Ֆիլմը վավերագրական է, 14 րոպե տևողությամբ և կոչվում է «Լյուքսեմբուրգյան Այգիներ»։ Ֆիլմը նկարահանվել է Էդելֆելտի նամակների հիման վրա և պատմում է կտավի ծագման մասին։ Իր նամակներում Էդելֆելտը նկարագրում է հուսահատությունը, երբ կտավը չէր ստացվում և գոհունակությունը, երբ որևէ դետալ հաջողվում էր։ Կտավը մեկուկես տարվա աշխատանքի արդյունք է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://kokoelmat.fng.fi/app?si=A+II+835
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Huusko, Timo (2007). Ateneum-opas. Albert Edelfelt: Pariisin Luxembourgin puistossa. Ateneumin taidemuseo. էջ 31.
  3. 3,0 3,1 3,2 Itkonen, Satu. «Edelfelt, Albert: Pariisin Luxembourgin puistossa». Helsinki: Ateneumin taidemuseo. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Pariisin Luxembourgin puistossa. Արխիվացված 2012-05-24 archive.today
  5. Ateneum-opas Արխիվացված 2007-06-08 Wayback Machine Viitattu 10.5.2010
  6. Antellin kokoelmat(չաշխատող հղում)
  7. Suomen Elokuvakontakti ry Արխիվացված 2016-03-25 Wayback Machine Viitattu 10.5.2010

Արտաքին հղումներ խմբագրել