Փառանձեմ Սարուխանյան

հայ մանրէաբան

Փառանձեմ Գևորգի Սարուխանյան (հունվարի 17, 1906(1906-01-17), Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1988(1988-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967

Փառանձեմ Սարուխանյան
Ծնվել էհունվարի 17, 1906(1906-01-17)
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 1988(1988-12-02) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան (1929)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1961)
Մասնագիտությունմանրէաբան և վիրաբույժ
ԱմուսինԼևոն Երզինկյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Մանրէաբան Լևոն Երզինկյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Փառանձեմ Սարուխանյանը ծնվել է 1906 թվականին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ 1929 թվականին ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1941 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի Կենսաբանության, 1947-1988 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտներում[1]։

Աշխատանքները վերաբերում են արտադրողական միկրոօրգանիզմների կենսաբանական առանձնահատկություններին։ Սարուխանյանի հետազոտությունների շնորհիվ ստացվել և արտադրության (կաթի, պանրի, գինու, հացի և այլն) մեջ ներդրվել են մի շարք խմորասնկեր[2][3]։

Երկեր խմբագրել

  • Микрофлора основных бродильных производств Армянской ССР и биологические особенности производственных микроорганизмов. Ереван: Изд-во АН АрмССР, 1960 . 308 с.
  • Հացաթխման բիոլոգիական պրոցեսները և շաքարասնկային մակարդը, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1953 . 36 էջ։
  • Շաքարասնկեր, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1945:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Սարուխանյան, Փառանձեմ Գևորգի». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  3. «Կոհա առցանց քարտարան, Սարուխանյան, Փառանձեմ Գևորգի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.