Լևոն Երզինկյան

հայ խորհրդային մանրէաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզինկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Հակոբի Երզինկյան (հունիսի 10 (23), 1906[1] կամ հունիսի 10, 1906(1906-06-10)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 31, 1991(1991-05-31)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1971

Լևոն Երզինկյան
Ծնվել էհունիսի 10 (23), 1906[1] կամ հունիսի 10, 1906(1906-06-10)[2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 31, 1991(1991-05-31)[2] (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրէաբան
Հաստատություն(ներ)ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1930)[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1973)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ամուսին(ներ)Փառանձեմ Սարուխանյան

Կենսագրություն

խմբագրել

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1933 թվականից աշխատել է կաթի արդյունաբերության Համամիութենական ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղում։ 1961 թվականից եղել է ՀԽՍՀ Գիտության Ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտի խմորող միկրոօրգանիզմների լաբորատորիայի վարիչ[3]։

Գիտական աշխատանքները նվիրված են կաթնաթթվային բակտերիաների ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկանիշների ուսումնասիրությանը։ Մշակել է մայրական կաթին փոխարինող «Նարինե» և «Կարինե» սննդանյութերը[4]։

  • Ացիդոֆիլ կաթ / by Երզինկյան, Լևոն Հակոբի, Publication: Երևան։ ԳԱ հրատ., 1948 . 14 էջ ; 20 սմ. Date: 1948
  • Ռուս մեծ գիտնական Ի. Ի. Մեչնիկովը։ Երզինկյան Լևոն Հակոբի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950, 36 էջ։
  • Методика приготовления и применения лечебного ацидофильного молока, Ереван: Изд-во АН АрмССР, 1954, 38 с., 21 см.
  • Ացիդոֆիլ կաթը, նրա պատրաստումը և կիրառումը անասնաբուծության մեջ, Երզինկյան Լևոն Հակոբի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1955, 88 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. Center, Armenian Innovation. «Armenian Innovation Center - ARMENIAN SCIENTIST PROF. LEVON ERZINKIAN`S BACTERIA OF HEALTH». armic.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան, Երզինկյան, Լևոն Հակոբի». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Երզինկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 584