Փայտացողուն բույսեր, բազմամյա մշտադալար կամ տերևաթափվող բույսեր, որոնց բունը և ճյուղերը առաջացնում են շինափայտ։ Անտառի հիմնական բաղադրիչ տարրերն են, որ ձևավորում են նրա լանդշաֆտը, և ծառայում են անտառային կենսաերկրացենոզի հիմնական գործոն։ Բուսաբանության այն բաժինը, որն ուսումնասիրում է բնափայտային բույսերը, կոչվում է ծառագիտություն (դենդրոլոգիա)։

Խեժափիճի սիբիրական (Larix sibirica)

Համաձայն դանիացի բուսաբան Քրիստեն Ռաունկիերի դասակարգման՝ ծառերը ունեն բազմամյա վերգետնյա ընձյուղներ` աճման կոներով։ Ռաունկիերի դասակարգմամբ ծառերը պատկանում են ֆաներոֆիտների խմբին։

Ի. Գ. Սերեբրյակովը փայտացողուն բույսերը բաժանում է երեք տիպերի` ծառեր, թփեր և թփուտներ։ Մերկասերմ և երկշաքիլավոր փայտացողուն բույսերին բնորոշ է հզոր երկրորդային հաստացումը և պերիդերմի զարգացումը։

Հարթատերև կեչի (Betula platyphylla)

Փայտացողուն բույսերը, կախված արտաքին միջավայրի պայմաններից, ձևավորել են տարբեր կենսաձևեր՝ ծառեր, թփեր, լիաններ, մացառուտներ։ Ի տարբերություն խոտաբույսերի` փայտացողունների մոտ վերգետնյա օրգանները անբարենպաստ պայմաններում ամբողջությամբ չեն ոչնչանում և բարենպաստ պայմաններում վերսկսում են իրենց աճը. առաջանում են նոր տերևներ, ծաղիկներ, պտուղներ։ Դրա շնորհիվ այս բույսերը փարթամորեն աճում են, ընդարձակվում՝ ձևավորելով մեծ սաղարթ, ապրում են երկար տարիներ և հասնում մեծ, անգամ հսկա չափերի։ Բնափայտի մեջ առաջանում են տարեկան օղակներ, որոնցով էլ հնարավոր է հաշվել բույսի տարիքը։

Փայտացողուն բույսերը մեծ մասամբ սերմնավոր բույսերն են, բայց և պտերների մոտ էլ հանդիպում են որոշ ծառանման ձևեր։

Բնական և արհեստական անտառային տնկարկներում տարբերում են գերակա ծառեր (չափերով մեծ), օժանդակ ծառեր և թփեր, թփուտներ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • А. Н. Бекетов (1890–1907). «Деревянистые растения». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. {{cite book}}: no-break space character in |author= at position 3 (օգնություն); no-break space character in |ref= at position 3 (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Тимонин А. К. Высшие растения: учебник для студентов высших учебных заведений. — М.: Академия, 2007. — 352 с. — 3000 экз. — ISBN 978-5-7695-3184-2