Կեչի հարթատերև

բույսերի տեսակ
Կեչի հարթատերև
Կեչի հարթատերև
Կեչի հարթատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Կեչայիններ (Betuloideae)
Ցեղ Կեչի (Betula)
Տեսակ Կեչի հարթատերև (B. platyphylla)
Միջազգային անվանում
Betula platyphylla

Կեչի հարթատերև (լատ.՝ Bétula platyphýlla), կեչազգիների ընտանիքի կեչի ցեղին պատկանող տեսակ։ Համանուններ՝ կեչի ճապոնական սպիտակ, կեչի ասիական։

Տարածվածությունը և էկոլոգիանԽմբագրել

Տեսակի արեալը ընդգրկում է Ասիայի մեղմ և սուբարկտիկական կլիմայական գոտիները։ Հարթատերև կեչին տարածված է Սիբիրում (Կրասնոյարսկի երկրամաս, Ենիսեյ գետից արևելք, Բուրյաթիա, Չիտայի մարզ, Յակուտիա), Հեռավոր Արևելքում (Մերձամուրյան տարածք, Մագադանի մարզ, Սախալին), Չինաստանի հյուսիսում, Հյուսիսային Կորեայում, Ճապոնիայում (Հոկայդոյում)։

Բույսի նկարագիրԽմբագրել

Տերևաթափվող ծառ է՝ 20-30 մետր բարձրությամբ։

Արմատը սպիտակ կամ մոխրասպիտակավուն է, շերտազատվող։ Ճյուղերը ցած կախված չեն (ի տարբերություն կեչի ելունդավորի` Betula pendula), մուգ մոխրագույն կամ մուգ շագանակագույն են, մերկ։ Երիտասարդ ճյուղերի վերջավորությունները քիչ գեղձեր են պարունակում [1]:

Տերևները օվալ-եռանկյունաձև են, լայն օվալաձև, 3-9 × 2-7,5 սմ, հիմքում կտրտված են։

Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին։ Պտղակալում է հուլիսից օգոստոս։ Պտուղները նեղաթև են։

Հանդիպում է լայնատերև անտառներում (թխկու-Acer, լորենու-Tilia, կաղնու-Quercus հետ համատեղ), խառնանտառներում, նոսր խառնանտառներում (սոճի և լայնատերև ծառեր), խառը փշատերև (եղևին-սոճի (Abies sibirica և Pinus sibirica)) անտառներում։ Կեչին կարող է առաջացնել մաքուր և խառը համակեցություններ։

Պարտեզային և դեկորատիվ տեսակներԽմբագրել

Օգտագործվում են կանաչապատման մեջ։ Հայտնի սորտերն են.

  • ‘Fargo’ ( ‘Dacota Pinnacle’) - ունի գնդաձև սաղարթ, կաթնագույն արմատ, կանաչ տերևներ։ Սորտը կայուն է հիվանդությունների նկատմամբ։
  • ‘Whitespire’ - սորտին բնորոշ են կանոնավոր բրգաձև սաղարթը։ Արմատը հոծ է և մաքուր։ Տերևները մուգ են և փայլուն, աշնանը հիմնականում դեղնում են։ Սորտը կայուն է հիվանդությունների նկատմամբ։
  • ‘Szechuanica’ - բնորոշվում է արմատի գեղեցիկ գույնով։ Հարմար է խոնավ հողատարածքների համար։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Коновалова Т. Ю., Шевырёва Н. А. Декоративные деревья и кустарники: Атлас-определитель. — М: ЗАО «Фитон+», 2007. — С. 90. — ISBN 978-5-93457-157-4