Ցրտնոտ (ադրբեջանական անունը՝ Սոյուղբուլաղ, որը թարգմանաբար նշանակում է «սառը աղբյուր»), պատմական բնակավայր, ներկայումս իրար հարևան գյուղատեղիներ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչական կենտրոն Քարվաճառ քաղաքից 9- 11 կմ հարավ, Թարթառ գետի աջակողմյան փոքրիկ վտակների ափին, ձորերի մեջ, իրարից ընդամենը 2․2 կմ հեռու։ Գյուղատեղիներից մեկը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1950-2070 մ բարձրության վրա, անտառազուրկ տեղանքում ԽՍՀՄ ժամանակ այնտեղ բնակվող քուրդ վերաբնակիչներն անվանել էին Սոյուղբուլաղ[2][3]։

Ցրտնոտ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԵնթարկումՇահումյանի շրջան
ԲԾՄ1695 մետր
Ժամային գոտիUTC+4
Ցրտնոտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ցրտնոտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն խմբագրել

Ցրտնոտ տեղանունը հիշվում է Դոփյան տոհմի ներկայացուցիչների՝ գավառի վանքերին իբրև սեփականություն տալու մասին մի վավերագրում, որը թվագրվում է 14-րդ դարում[2][4]

Երկու գյուղատեղիներն էլ խիտ կառուցապատում են ունեցել։ Հայաթափ գյուղատեղիներում հաստատված քրդերը հարմարվել էին արդեն գոյություն ունեցող գյուղի կառուցապատման առանձնահատկություններին և նույնիսկ ԽՍՀՄ տարիներին այն գրեթե որևէ փոփոխության չեն ենթարկել։ Նույնիսկ նոր կառուցված բնակարաններն էլ հին տների հիմքերի վրա են կառուցել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան (1999). Հայկական մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (PDF). Երևան: Հայկական ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպություն. էջեր 54–55. ISBN 5-8080-0144-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. «Արդյո՞ք իսպառ հայաթափ էր Ծար գավառը խաշնարած ցեղերի ներթափանցման պահին» հոդված, «Ար» շաբաթաթերթ, 1995, N 9, էջ 5։
  4. Ս. Գ. Բարխուղարյա (1982). Դիվան հայ վիմագրության. Երևան. էջ 216.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)