Սատոկո Ցուշիմա (30 մարտի 1947 - 18 փետրվարի 2016 թ.), հայտնի իր գրչանունով՝ Յուկո Ցուշիմա (津島 佑子), ճապոնացի ​​գրող, էսսեիստ և գրաքննադատ[4]։ Ցուշիման իր կարիերայի ընթացքում արժանացել է Ճապոնիայի բազմաթիվ գրական մրցանակներին, այդ թվում՝ Իզումի Կյոկայի անվան գրականության մրցանակին, Նոմա գրական նոր դեմքի մրցանակին, Նոմա գրական մրցանակին, Յոմիուրիի մրցանակին և Տանիզակիի մրցանակին։ «New York Times»-ը Ցուշիմային անվանել է «իր սերնդի ամենակարևոր գրողներից մեկը»[5]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան մեկ տասնյակ լեզուներով[6]։

Յուկո Ցուշիմա
ճապ.՝ 津島佑子
Ծնվել է30 մարտի, 1947 թ
ԾննդավայրՄատիկա
Վախճանվել էփետրվարի 18, 2016(2016-02-18) (տարիքը 68)
Վախճանի վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա[1]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ճապոնիա[2][3]
ԿրթությունShirayuri Women's University? և Մեյձի համալսարան
ԹեմաներԳեղարվեստական ​​գրականություն
ԱշխատավայրԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Պարգևներ
ԶավակներՆեն Իշիհարա

Վաղ կյանք խմբագրել

Ցուշիման ծնվել է Միտակայում, հայտնի վիպասան Օսամու Դաձայի և Միչիկո Իշիհարայի՝ աղջիկների դպրոցի ուսուցչուհու ընտանիքում (նա եղել է երկու դուստրերից կրտսերը)[7][8]։ Նրա հայրը ինքնասպան է եղել, երբ Յուկոն մեկ տարեկան էր[9], հետագայում այս փորձառությունը նշանակություն ունեցավ նրա «Ջրային թագավորություն» պատմվածքում[10][11]։

Կարիերա խմբագրել

Շիրայուրիի կանանց համալսարանում սովորելիս հրապարակել է իր առաջին գեղարվեստական գրականությունը։ 24 տարեկանում նա հրատարակեց իր առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Կառնավալը» («Շանիկու-սայ»)։ Նա իր ստեղծագործությունների շնորհիվ արժանացել է մի շարք գրական մրցանակների[12]։ 1972 թվականին նրա Հղի աղվեսով պատմվածքը («Kitsune wo haramu») արջանացավ Ակուտագավայի մրցանակի երկրորդ տեղին։ Նա արժանացել է Իզումի Կյոկայի մրցանակին 1977 թվականին Kusa no Fushido-ի («Խոտերով ննջասենյակ») համար[13], և ստացել է առաջին ամենամյա Նոմա գրական նոր դեմքի մրցանակը «Hikari no ryōbun» («Լույսի տարածք») ստեղծագործուլյան համար 1979 թ.[14]։ 1983 թվականին նա արժանացել է Կավաբատա Յասունարիի գրականության մրցանակին իր «Դանմարի իչի» («Լուռ առևտրականները») պատմվածքի համար[15], իսկ 1986 թվականին նա արժանացել է Յոմիուրիի մրցանակին իր «Yoru no hikari ni owarete» («Գիշերվա լույսով քշված») վեպի համար[16]։ 1998 թվականին նա արժանացել է Տանիզակիի 34-րդ մրցանակին և 51-րդ Նոմա գրական մրցանակին Hi no yama – yamazarukiի վեպի համար («Հրե սար. Վայրի կապիկի հաշիվ»)[17]։ 2002 թվականին նա արժանացել է Օսարագի Ժիրոյի մրցանակին Warai ookami -ի(«Ծիծաղող գայլ») համար[18]։

Գրական ոճ խմբագրել

Ցուշիմայի աշխատանքները հաճախ բնութագրվում է որպես ֆեմինիստական, թեև նա այս պիտակը չի կիրառել իր սեփական աշխատանքի վրա[19][20]։ Նրա գրությունները ուսումնասիրում են մարգինալացված մարդկանց կյանքը, սովորաբար կանանց, ովքեր պայքարում են սեփական կյանքը վերահսկելու համար՝ ընդդեմ հասարակության և ընտանեկան ճնշումների[21][22]։ Նա նշել է Թենեսի Ուիլյամսին որպես իր համար գրական ոգեշնչման աղբյուր[23]։ Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերի, Ցուշիման գրում էր այն կանանց մասին, ում ընտանիքի անդամները լքել էին նրանց[24]։ Նրա պատմությունները, որոնցից մի քանիսը հիմնված են իր սեփական միայնակ փորձի վրա[25], կենտրոնանում են լքվածության հոգեբանական այն ազդեցության վրա, որոնք վերապրում են լքված մարդիկ[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.japantimes.co.jp/news/2016/02/19/national/lung-cancer-claims-author-yuko-tsushima-daughter-osamu-dazai-68/
  2. http://www.nytimes.com/1988/07/24/books/silence-is-essential.html
  3. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/09555809308721477
  4. «Tsushima, Yūko». WorldCat Identities. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  5. Kometani, Foumiko (1988 թ․ հուլիսի 24). «SILENCE IS ESSENTIAL». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  6. Kosaka, Kris (2018 թ․ մարտի 31). «'Territory of Light' is a timely translation that sheds light on Japan's marginalized». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  7. The Osamu Saga: The Autobiographical Fiction of Dazai Osamu, Phyllis I. Lyons, University of Chicago, 1975, p. 29
  8. A Biographical and Literary Study of Dazai Osamu, James A. O'Brien, Indiana University, 1969, p. 68
  9. «Yuko Tsushima». J'Lit Books from Japan. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. Kosaka, Kris (2018 թ․ մայիսի 26). «'Of Dogs and Walls': A concentrated hit of Yuko Tsushima». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  11. World Authors 1985-1990, ed. Vineta Colby, H. W. Wilson, 1995, p. 900
  12. «訃報:作家の津島佑子さん死去68歳 太宰治の次女 - 毎日新聞». 毎日新聞.
  13. «泉鏡花文学賞». City of Kanagawa (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  14. «過去の受賞作品». Kodansha (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  15. «川端康成文学賞 過去の受賞作品» [Kawabata Yasunari Literature Prize Past Winning Works] (ճապոներեն). Shinchosha. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. «読売文学賞 第31回(1979年度)~第40回(1988年度)». Yomiuri Shimbun (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  17. «谷崎潤一郎賞受賞作品一覧 (List of Tanizaki Prize Award Winners)». Chuo Koron Shinsha (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  18. «Authors: Yuko Tsushima». Books from Japan. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  19. Hartley, Barbara (2016 թ․ հունիսի 3). «Chapter 6: Feminism and Japanese Literature». In Hutchinson, Rachael; Morton, Leith Douglas (eds.). Routledge Handbook of Modern Japanese Literature. էջեր 82–94.
  20. Kosaka, Kris (2015 թ․ օգոստոսի 8). «'The Shooting Gallery' reveals Yuko Tsushima's existential feminism». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  21. Kosaka, Kris (2017 թ․ դեկտեմբերի 16). «'Child of Fortune': Yuko Tsushima's prize-winning and feminist novel on womanhood». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  22. Self, John (2018 թ․ ապրիլի 14). «Territory of Light by Yuko Tsushima review – Bracing, often breathtaking». The Irish Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  23. Tsushima, Yuko (1989 թ․ հունվարի 22). «Yuko Tsushima: 'I Am Not Pessimistic About The Future Of Women'». Chicago Tribune. Translated by Kuriki, Chieki. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  24. McKnight, Anne; Bourdaghs, Michael. «Memento libri: New Writings and Translations from the World of Tsushima Yūko (1947~2016)». The Asia Pacific Journal. Vol. 16.
  25. Goossen, Theodore, ed. (2002). The Oxford Book of Japanese Short Stories. Oxford University Press.
  26. Langley, Lee (2018 թ․ ապրիլի 28). «A single mother hits rock bottom in Tokyo: Territory of Light reviewed». The Spectator. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել