Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն
Ժամանակակից արվեստի կենտրոն (անգլ.՝ Contemporary Arts Center, կրճատ՝ CAC), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում։
Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, արվեստի պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Ցինցինատի |
Վայր | Rosenthal Center for Contemporary Art?[1] |
Ղեկավարության նստավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[2] |
Հիմնադրվել է | 1939 |
Կայք | contemporaryartscenter.org(անգլ.) |
Կենտրոնն իրականում ավելի շատ գեղարվեստի պատկերասրահ է, քան թե իսկական թանգարան, քանի որ չունի մշտական հավաքածու և նրա առաքելությունը գեղանկարչության, քանդակագործության, լուսանկարչության, ճարտարապեստության, փերֆորմանսի և նոր մեդիայի ժամանակակից նկարիչների նոր աշխատանքների էքսպոզիցիաների անցկացումն է, ինչն արտահայտված է հետևյալ կարգախոսում՝ «The art of the last five minutes»[3]։
Պատմություն և գործունեություն
խմբագրելԻ սկզբանե հիմնադրվել է 1939 թվականին Բեթթի Պոլակ Ռաուհի (Betty Pollak Rauh), Փեգգի Ֆրենկ Կրոուֆորդի (Peggy Frank Crawford) և Ռիտա Ռենտսլեր Քուշմանի կողմից որպես Ժամանակակից արվեստի միություն (Modern Art Society)։ Այս երեք կանանց հաջողվել է նվիրաբերությունների հաշվին հավաքել բավականաչափ միջոցներ ժամանակակից արվեստի ստեղծագործությունները Ցինցինատիի գեղարվեստի թանգարանում ցուցադրելու համար։ «Modern Painting from Cincinnati Collections» անունը կրող միության առաջին ցուցահանդեսը բացվել է միևնույն թվականի դեկտեմբերին։
1954 թվականին Ժամանակակից արվեստի միությունը փոխել է իր անունը այժմյանով՝ Ժամանակակից արվեստի կենտրոնով (Contemporary Arts Center)։ Անվան փոփոխությունը համընկնել է երկու մշտական պատկերասրահների ստեղծման հետ, որոնք վերականգնել են Կարլ Շտրաուսիը (Carl Strauss) և Ռեյ Ռոուշը (Ray Roush) Ցինցինատիի գեղարվեստի թանգարանում։ Դրանք 900 ֆուտ² տարածքով հրապարակներ էին և ունեին որմնային շարժական ժամանակավոր ծածկեր։ Ցինցինատիի շատ աշխատանքներ ցուցադրվել են այստեղ, այդ թվում՝ այժմ Ցինցինատիի գեղարվեստի թանգարանի Մերի Է․ Ջոնսթոնի (Mary E. Johnston) հավաքածուում պահպանվածները[4]։
Ցինցինատիի գեղարվեստի թանգարանի Emery Wing թևի կառուցման ժամանակ այնտեղ է տեղափոխվել Ժամանակակից արվեստի կենտրոնը։ Բայց ընդլայնման անհրաժեշտության պատճառով 1962 թվականին կենտրոնը ժամանակավորապես տեղափոխվել է Տաֆտի գեղարվեստի թանգարան և Carew Tower շենք։ 1964 թվականին կենտրոնը զբաղեցրել է Women’s Exchange building շենքի չորրորդ հարկը, որտեղ մնացել է հաջորդող վեց տարիների ընթացքում։ 1970 թվականին Ժամանակակից արվեստի կենտրոնը տեղափոխվել է Mercantile Center։ Նոր շենքն արժեցել է 400 000 դոլլար և նախագծվել է ամերիկացի ճարտարապետ Հարրի Ուիզի կողմից։ Այն զբաղեցնում էր շուրջ 12 000 ֆուտ² տարածք և հասնում էր մինչև Ցինցինատիի կենտրոնում գտնվող նոր ավտոկայանը։
Կենտրոնի համար նոր տարածության ստեղծամն գաղափարներ ի հայտ են եկել 1980-ական թվականներին։ Դրանք հնարավոր տարածքներ էին ներառում Ohio Mechanics Institute-ում (այժմ՝ Emery Center) և Aronoff Center-ում։ Ավելի ուշ, երբ նոր շենքի կառուցման գաղափարը դարձավ իրական, Ժամանակակից արվեստի կենտրոնը իր ուշադրությունը կենտրոնացրեց Sixth and Walnut Streets-ի վրա։ 1997 թվականին կենտրոնի ճարտարապետական լուծումների ընտրության հանձնաժողովը հայտարարել է մրցույթ և 97 հայտից ընտրվել են 12 եզրափակիչ փուլի մասնակիցներ, որոնցից հաղթող է ճանաչվել ամերիկացի ճարտարապետ Զահա Հադիդի նախագիծը[5]։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2001 թվականին և նոր շենքը բացվել է 2003 թվականի մայիսի 31-ին։
Շենքն ունի յոթ հարկ և 7400 մ² մակերեսով ընդհանուր հրապարակ։ Նախագիծն արժեցել է 34 միլիոն դոլար։ Իր երկու գլխավոր դոնորներին հարգանքի տուրք մատուցելու համար Ժամանակակից արվեստի կենտրոնին է շնորհվել Ռոզենտալ ամուսինների անունը՝ Lois and Richard Rosenthal Center for Contemporary Art։
2004 թվականին Ժամանակակից արվեստի կենտրոնն արժանացել է Royal Institute of British Architects Award մրցանակին, իսկ 2005 թվականին՝ American Architecture Award from The Chicago Athenaeum մրցանակին։
Դատական վեճ
խմբագրել1990 թվականին Ցինցինատիի ժյուրին արդարացրել է Ժամանակակից արվեստի կենտրոնին և նրա տնօրեն Դենիս Բարիին, որոնք մեղադրվում էին Ռոբերտ Մեպլտորնի լուսանկարի նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի համար[6]։ Սա գեղարվեստի թանգարանի դեմ ցուցահանդեսի բովանդակության համար ընթացող եզակի քրեական գործընթացներից է։ Այս ամենին պատճառ են հանդիսացել 175 նկարներից յոթը, որոնցից հինգը պատկերում էին սադոմազոխիստական դիրքերով տղամարդկանց և հիմք են հանդիսացել թանգարանին և նրա տնօրենին մեղադրելու համար (որոնք ի վերջո ճանաչվել են անմեղ)։ Այս գործընթացը ցուցադրվել է 2000 թվականի «Կեղտոտ նկարներ» հեռուստատեսային ֆիլմում (Դենիս Բարիի դերում՝ Ջեյմս Վուդս)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.contemporaryartscenter.org/visit/about-us/our-building
- ↑ https://www.charitynavigator.org/ein/310590095
- ↑ Ohio Traveler Cincinnati Contemporary Arts Museum Center Արխիվացված 2012-10-18 Wayback Machine
- ↑ The Mary E. Johnston Collection
- ↑ Lois & Richard Rosenthal Center for Contemporary Art - Zaha Hadid Architects
- ↑ Felix Winternitz & Sacha DeVroomen Bellman Insiders' Guide to Cincinnati. — Globe Pequot[en], 2007. — С. 12.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն» հոդվածին։ |