Ցիկադա 3301
Ցիկադա 3301, գաղտնի կազմակերպություն, որը հրապարակում է գլուխկոտրուկներ Համացանցում։ 2012 թվականի հունվարի 4-ին 4chan կայքում տեղադրվեց հրապարակում․ «Ողջույն։ Մենք փնտրում ենք բարձր ինտելեկտով մարդկանց։ Դրա համար էլ մենք մշակել ենք թեստ։ Այս նկարում կա թաքնված նամակ։ Գտեք այն և այն ցույց կտա ինչպես գտնել մեզ։ Անհամբերությամբ սպասում եմ այն քչերին, ովքեր կանցնեն ողջ ճանապարհը։ Հաջողություն։ 3301»[1][2][3]։ Այսպես, գլուխկոտրուկների առաջին շարքը տևեց շուրջ մեկ ամիս։ Երկրորդ շարքը թողարկվեց 2013 թվականի հունվարի 5-ին։ Երրորդ շարքը սկսեց արդեն 2014 թվականի հունվարի 6-ին՝ գլուխկոտրուկը թողարկվել է Twitter-ով[4]։ 2015 թվականին նոր գլուխկոտրուկներ չհրապարակվեցին։ Իսկ արդեն հաջորդ տարի 2016 թվականի հունվարի 6-ին կրկին Twitter-ի միջոցով հրապարակվեց հաջորդ գլուխկոտրուկը[5]։ 2017 թվականին Pastebin-ում գտնվեց նոր հաղորդագրությունը, որը ուներ PGP ստորագրություն․ «Խուսափեք սխալ ճանապարհներից։ Միշտ ստուգեք PGP ստորագրությունը 7A35090F-ի կողմից։ 3301»[6][7]։ Համացանցում կան շատ գլուխկոտրուկներ, որոնք թողարկված են «Ցիկադա 3301»-ի կողմից, սակայն նրանք չունեն թվային ստորագրություն, կամ ստորագրված են ոչ ճիշտ բանալիով։
«Ցիկադա 3301»-ի գլուխկոտրուկները կապված են տվյալների պահպանման, ծածկագրման և գաղտնագրման հետ։
Նպատակ խմբագրել
Կազմակերպության գլխավոր նպատակները այդպես էլ մնում են մշուշոտ, սակայն հաղորդագրություններից ելնելով կարելի է առանձնացնել մի քանի չափանիշներ․
- Բարձր ինտելեկտ
- Ծրագրավորման վարպետորեն տիրապետում[8]
- Գաղտնագրության իմացության բարձր մակարդակ։
2012 թվականի վերջին այս «մրցույթի» հաղթող Մարկուս Թեքքը հայտարարեց[9], որ Ցիկադա 3301-ը զբաղվում է ծրագրերի մշակմամբ, որոնց միջոցով կարելի է անվտանգ և անանուն շփվել ցանցում։
Գլուխկոտրուկների տեսակներ խմբագրել
«Ցիկադա 3301»-ի գլուխկոտրուկները կարող են թաքնված լինել մի շարք հեռահաղորդակցման միջոցներում օրինակ՝ համացանց, հեռախոս, երգեր, Linux-ի ներբեռնման համար նախատեսված ներբեռնման սկավառակներ, թվային լուսանկարներ և անգամ թղթե նշաններ։ Ինչպես նաև «Ցիկադա 3301»-ը օգտագործում է գաղտնագրման, ծածկագրման և ինֆորմացիայի թաքցման բազմաթիվ մեթոդներ։ Գլուխկոտրուկները ունեն բազմաթիվ հղումներ դեպի գրքերը, պոեզիան, արվեստը և երաժշտությունը։ Ամեն գլուխկոտրուկ ունի իր թվային ստորագրությունը միանման GnuPG բանալիով, որը հաստատում է հեղինակին։
Տեղակայված հուշումներ խմբագրել
Խաղի ընթացքում հաճախ նոր գլուխկոտրուկներ ստանալու համար ահրաժեշտ էր գնալ կոնկրետ նշված վայրերը։ Այդ տեղերը գտնվում էին հետևյալ քաղաքներում։
- Աննապոլիս (Մերիլենդ), ԱՄՆ
- Չինո (Կալիֆոռնիա), ԱՄՆ
- Կոլումբուս, ԱՄՆ
- Ֆեյետվիլլ, ԱՄՆ
- Գրինվիլլ, ԱՄՆ
- Հալեիվա, ԱՄՆ
- Լիթլ Ռոք, ԱՄՆ
- Մայամի, ԱՄՆ
- Նոր Օռլեան, ԱՄՆ
- Պորտլենդ, ԱՄՆ
- Սիեթլ, ԱՄՆ
- Էրսկինվիլ, Ավստրալիա
- Գրանադա, Իսպանիա
- Մոսկվա, Ռուսաստան
- Օկինավա, Ճապոնիա
- Փարիզ, Ֆրանսիա
- Սեուլ, Հարավային Կորեա
- Վարշավա, Լեհաստան
Ազդեցություն խմբագրել
«Աչքի տակ» ամերիկյան սերիալում կա հղում դեպի «Ցիկադա 3301»՝ Nautilus մրցությունը, որը ստեղծված էր արհեստական բանականություն ունեցող Samaritan-ի կողմից[10]։
«Watch Dogs 2» համակարգչային խաղի «Ghost Signals» առաջադրանքի ժամանակ գլխավոր հերոսը հիշատակում է «Ցիկադա 3301»-ի մասին։
Ցիկադա 3301-ի մասին նաև հիշատակվում է Assassin's Creed Origins խաղում։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The internet mystery that has the world baffled»։ Daily Telegraph։ նոյեմբերի 25, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-25-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2013
- ↑ «Is mystery internet challenge a recruiting tool for the CIA?»։ Channel 4 News։ նոյեմբերի 27, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-27-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2013
- ↑ Lipinski Jed։ «Chasing the Cicada: Exploring the Darkest Corridors of the Internet»։ Mental_Floss։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-20-ին։ Վերցված է դեկտեմբերի 17, 2012
- ↑ «1231507051321 on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-09
- ↑ «1231507051321 on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-09
- ↑ Noble Toni։ «Cicadas & Security, Part 2: When a Verified PGP Key Takes You on a Trip to the Desert» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-02-ին։ Վերցված է 2017-05-18
- ↑ «Message from 3301/Cicada»։ Pastebin.com։ 2017-04-04։ Վերցված է 2017-05-09
- ↑ Криптография(ռուս.) // Википедия. — 2019-05-28.
- ↑ David Kushner, David Kushner (2015-01-15)։ «Cicada: Solving the Web's Deepest Mystery» (en-US)։ Rolling Stone։ Վերցված է 2019-08-02
- ↑ «Nautilus» · Person Of Interest · TV Review Person Of Interest: «Nautilus» · TV Club · The A.V. Club