Յան Ցզեչի (չինարեն՝ 杨洁篪, մայիսի 1, 1950(1950-05-01), Շանհայ, Չինաստան), չինացի քաղաքական գործիչ, ՉԺՀ-ի արտաքին գործերի տասերորդ նախարարը[1]։

Յան Ցզեչի
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ University of Bath?, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Նանկինի համալսարան և Shanghai Foreign Language School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 1, 1950(1950-05-01) (73 տարեկան)
Ծննդավայր Շանհայ, Չինաստան
Քաղաքացիություն  Չինաստան
 
Պարգևներ
Հիլալ-ե-Պակիստան և Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1950 թվականի մայիսի 1-ին Շանհայում։

Աշխատել է ենթավարպետ Շանհայի էլեկտրական հաշվիչների արատաադրության գործարաննեերից մեկում։

Սովորել է Շանհայի օտար լեզուների համալսարանում։

1973-ից 1975 թվականներին ստաժ է ստացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում։

2001-ից 2004 թվականներին ԱՄՆ-ում աշխատել է Չինաստաանի դեսպան։

2007 թվականի ապրիլի 27-ից 2013 թվականի մարտի 16-ը ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարը[2]։ Դարձել է ՉԺՀ-ի առաջին արտգործնախարարը, ով ծնվել է ՉԺՀ-ի ստեղծումից հետո։

2013 թվականի մարտից ՉԺՀ-ի Պետական խորհրդի աանդամ։

2013 թվականի օգոստոսից ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի արտաքին գոործերի ղեկավարող խմբի գործադիր քարտուղար։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ян Цзечи. Информация на сайте агентства Синьхуа» (չինարեն). Синьхуа. 2007 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Zheng Wang (2013 թ․ մարտի 19). «Does China have a foreign policy?». The New York Times (անգլերեն). Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  3. «Указ Президента України № 886/2010 від 31 серпня 2010 року «Про нагородження державними нагородами України»» (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  4. «President confers civil awards on Pakistani citizens and foreign nationals». The News. 2012 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.