Ցերեկ և գիշեր (մուլտֆիլմ)

Ցերեկ և Գիշեր (անգլ.՝ Day & Night), ամերիկյան կարճամետրաժ մուլտֆիլմ, նկարահանվել է Պիքսար ստուդիայի կողմից 2010 թվականին և ցուցադրվել է «Խաղալիքների պատմությունը։ Մեծ փախուստ» լիամետրաժ մուլտֆիլմի ցուցադրությունից առաջ։ Ռեժիսորը Թեդի Նյուտոնն է։ Առաջադրվել է Օսկար մրցանակի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում, սակայն մրցանակն ստացել է «Կորած իրը»։

Ցերեկ և գիշեր
անգլ.՝ Day & Night
Изображение логотипа
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմուլտֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորTeddy Newton?
ՍցենարիստTeddy Newton?
ՀնչյունավորումWayne Dyer?[1]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն6 րոպե
Թվական2010
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
pixar.com/short_films/Theatrical-Shorts/Day-and-Night

Ի տարբերություն Պիքսարի այլ կարճամետրաժ ֆիլմերի, այս անիմացիան իր մեջ պարունակում է 2D և 3D տարրեր։ «Դեպի վերև» ֆիլմի բեմադրող նկարիչ Դոն Շանկը կարծում է, որ «այն նման չէ նախկինում Պիքսարի կողմից ստեղծած որևէ այլ արտադրանքի»[2]։ Սա Պիքսարի երկորդ մուլտֆիլմն է, որում օգտագործվել է 2D գրաֆիկա (առաջինը «Քո ընկերն առնետ է» ֆիլմն է)։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Ցերեկվա և Գիշերվա հանդիպման մասին։ Սկզբում երկուսն էլ իրար անվստահությամբ են վերաբերվում, սակայն ավելի ուշ նկատում են միմյանց դրական հատկանիշները և դառնում են ընկերներ։

Օգտագործված ձայներ խմբագրել

Բացի շրջակա միջավայրի ձայներից (բնության, թռչող ինքնաթիռների և այլ ձայներից) մուլտֆիլմում արտասանված միակ բառերը հատվածներ են ռադիոելույթից։ Ռադիոհեռարձակումը մուլտֆիլմում վերցված է ոգեշնչող հռետոր դոկտոր Վայն Դայերի դասախոսությունից։ Ռեժիսոր Թեդի Նյուտոնը հիշում է, թե ինչպես էր ինքը երիտասարդ տարիքում լսում նրա ձայնագրությունները, և որոշում է ֆիլմում մի հատված մտցնել դրանից։ Ավելի ուշ ձայնագրությունը փոխարինվում է ջութակի երաժշտությամբ։ Ռուսաստանում մուլտֆիլմը հնչյունավորել է Ստանիսլավ Կոնցևիչը։ Ուկրաիներեն թարգմանությամբ ֆիլմը հնչյունավորել է հայտնի քաղաքական գործիչ Արսենի Յացենյուկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Don Shank (2010 թ․ մարտի 12). «Day & Night». shank pile. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցերեկ և գիշեր (մուլտֆիլմ)» հոդվածին։