Ցեյլոնյան մակակ
Ցեյլոնյան մակակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ընտանիք Կապիկներ
Ցեղ Մակակներ
Տեսակ Ցեյլոնյան մակակ
Լատիներեն անվանում
Macaca sinica
Linnaeus, 1771
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ցեյլոնյան մակակ[1] (լատ.՝ Macaca sinica), կապիկների ընտանիքի ցածրակարգ, նեղքիթ կապիկների տեսակ։ Համարվում է Շրի Լանկա կղզու (հին անվանումը՝ Ցեյլոնի կղզի) էնդեմիկ կենդանատեսակ[2]։

Համարվում է մակակների ցեղին պատկանող ամենափոքր կենդանատեսակը։

ՆկարագրությունԽմբագրել

Ցեյլոնյան մակակները փոքրիկ չափերի պրիմատներ են, որոնք տարածված են միայն Ցեյլոն կղզում։ Կապիկների մարմնի երկարությունը կազմում է 40-ից 55 սմ, իսկ քաշը՝ 8,4 կգ։

Մաշկը ունի գորշ գունավորում, սակայն տեղ-տեղ նկատվում են սպիտակ հատվածներ։ Հնգամատյա ձեռքերը և ձեռքերի ափերը սև են։

Պոչը բավականին երկար է։ Պոչի երկարությունը գրեթե հավասար է մարմնի ամբողջ երկարությանը։

ԿենսակերպԽմբագրել

Ցեյլոնյան մակակները ցերեկային կենսակերպ վարող կենդանիներ են։ Տարածված են ինչպես անձրառատ ջունգլիներում, այնպես էլ լեռնային անտառներում՝ ծովի մակարդակից մինչև 2 200 մետր բարձրության վրա։

Առավոտյան ժամերին հիմնականում անցկացնում են գետնին։ Գիշերային ժամերին վերադառնում են ծառերի վրա՝ գիշերելու նպատակով։

Ապրում են հիմնականում խմբերով։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած է 30-ից 40 առանձնյակներից, որոնց մեջ էգերը ավելի քան երկու անգամ գերակշռում են արուներին։

Հաճախ նույն խմբի կենդանիները բազմանում են այլ խմբի կապիկների հետ։

Կյանքի առավելագույն տևողությունը կազմում է 20 տարի։

ՍնունդԽմբագրել

Չհաշված այն հանգամանքը, որ այս կապիկները ուտում են փոքրիկ միջատներ, կարելի է նշել, որ վերջիններս հիմնականում բուսակեր են։

Ցեյլոնյան մակակների համար հիմնական սնունդ են հանդիսանում մրգերը, սերմերը, միջատները և բույսերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ»
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։