«Ցանցի նետումը» (ֆր.՝ Le Lancement du filet), ֆրանսիացի նկարչուհի Սյուզաննա Վալադոնի յուղաներկ կտավը՝ ստեղծված 1914 թվականին, չափերը՝ 201 × 301 սմ։ Գտնվում է Նանսիի կերպարվեստի թանգարանի հավաքածուում (Ֆրանսիա)[1]։

Ցանցի նետումը
տեսակգեղանկար
նկարիչՍյուզաննա Վալադոն
տարի1914
բարձրություն201 սանտիմետր
գտնվում էՆանսիի կերպարվեստի թանգարան
հավաքածուՆանսիի կերպարվեստի թանգարան և Ժամանակակից արվեստի պետական թանգարան
Ծանոթագրություններ
 Le lancement de filet by Suzanne Valadon Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սյուզաննա Վալադոնը նկարն ստեղծել է 1914 թվականին, ցուցադրվել է 1914 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը Անկախների սալոնում։ Նրա որդի նկարիչ Մորիս Ուտրիլլոն այնտեղ ներկայացրել է երեք բնանկար։ Նրա սիրեցյալ Անդրե Յուտտեն ևս ներկայացրել է մի քանի աշխատանք։ Այդ ցուցահանդեսի ժամանակ արդեն կտավն աննկատ չի մնացել իր չափերի պատճառով և արժանացել է որոշ քննադատությունների։ Շվեյցարացի գրող և նկարիչ Արտյուր Կրավանը (սկանդալային վարքին իր հակումներով հայտնի) նկարը և հենց նկարչուհուն ցասումնալից քննադատության է ենթարկել. «[նա] լավ գիտի տարատեսակ հնարքներ, սակայն պարզեցնելը չի նշանակում ինչ-որ պարզունակ բան անել, ծե՛ր քած»։ Կրավանին մեղադրել են զրպարտանքի համար, ավելի ուշ նա գրել է. «Կապված իմ կարծիքի հետ, մադամ Սյուզաննա Վալադոնը տեղով առաքինություն է»[2][3]։

Աշխատանքը ձեռք է բերել մադամ Վինյերոնը, որն այն ստացել է անձամբ նկարչուհուց։ Կտավը Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում ընդգրկվել է 1937 թվականին, իսկ 1998 թվականին պահպանման է հանձնվել Նանսիի կերպարվեստի թանգարանին և գտնվում է դրա հավաքածուում։

Նկարագրություն խմբագրել

Վալադոնը տարված է եղել իր որդու ընկեր երիտասարդ նկարիչ Անդրե Յուտտեով, որը 25 տարով երիտասարդ էր իրենից և դարձել է նրա սիրեցյալը։ 1914 թվականին, երբ ստեղծվել է այս նկարը, նրան ամուսնացել են։ Հենց Յուտտեն է պատկերված կտավում։ Մերկ տղամարդը երեք տարբեր կեցվածքներով յուրաքանչյուրում կատարում է նույն շարժումը։ Նա կերպավորում է երիտասարդությունը, կտավում ընդգծված է բնորդի ուժը, որի ցուցադրման համար առիթ է հանդիսացել ցանցի նետման տեսարանը։ Ցանցը փաստացի պատրվակ է ծառայել պատկերելու ջանքերից լարված մարմինը։ Առաջին երկու դիրքերում տղամարդը հենված է ձախ ոտքին։ Բնորդի ատլետիկ կազմվածքն առավել է ընդգծում ստեղծագործության էրոտիկ բնույթը[4][5]։

Կտավը ակադեմիական թեմայի դասական պատկերում է և ունի երկրաչափական կառուցվածք։ Այս շարժման էտյուդը հիշեցնում է Անրի Մատիսի 1910 թվականի «Պար» նկարը (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։ Վարդագույն լեռը և կապույտ լիճը նկարչուհին ստեղծել է՝ ոգեշնչված Կորսիկա այցով, և հիշեցնում է Պոլ Սեզանի գույները։

Նկարչուհին օգտագործել է աբրիս, հստակ ընդգծել է կերպարին տարածությունից՝ տեխնիկա, որը նախկինում օգտագործել են Դոմինիկ Էնգրը, Էդգար Դեգան, Անրի դը Տուլուզ-Լոտրեկը[6]։ Նկարի գույները տաք են և զգացմունքային։

Սա Վալադոնի վերջին նկարն է, որտեղ կա մերկ տղամարդ։ Հետագայում նա սկսել է ավելի հետաքրքրվել կանանց և երեխաների մերկ բնույթով։ Սյուզաննա Վալադոնն ընկալվում է որպես ազատագրման, ակտիվ կնոջ խորհրդանիշ, որը տղամարդուն պատկերում է որպես ցանկությունների առարկա։ Նա կոտրել է այդ ժամանակների բուրժուական պայմանականությունները՝ ամուսնանալով բավականին երիտասարդ տղամարդու հետ և իր աշխատանքներում պատկերելով մերկ կերպարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Le lancement du filet - Valadon Suzanne». musee-des-beaux-arts.nancy.fr (ֆրանսերեն). Musée des Beaux-Arts de Nancy. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  2. Noël Godin (2008). L'AGE D'HOMME (ed.). «Anthologie de la subversion carabinée» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  3. Maria Lluïsa Borràs. J.-M. Place (ed.). «Arthur Cravan: une stratégie du scandale» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  4. Patricia Mathews. «Returning the Gaze: Diverse Representations of the Nude in the Art of Suzanne Valadon». The Art Bulletin (73), 3: 415–430. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  5. Patricia Mathews. University of Chicago Press (ed.). «Passionate Discontent: Creativity, Gender, and French Symbolist Art» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  6. Robert Rey, Suzanne Valadon, Paris, 1922

Արտաքին հղումներ խմբագրել