Ցանցանախշ ընձուղտ
Ցանցանախշ ընձուղտ
Ցանցանախշ ընձուղտ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Ընձուղտանմաններ (Giraffidae)
Տրիբա Giraffini
Ենթատրիբա Giraffina
Ցեղ Giraffa
Տեսակ Ցանցանախշ ընձուղտ (G. reticulata)
Միջազգային անվանում
Giraffa reticulata
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ցանցաձև ընձուղտ (լատին․՝ Giraffa reticulata/Giraffa camelopardalis reticulata[1]), ընձուղտի տեսակ/ենթատեսակ, որը բնիկ է Աֆրիկյան եղջյուրում։ Մյուս ընձուղտներից տարբերվում է իր մաշկով, որը բաղկացած է մեծ, բազմանկյուն ( կամ քառակուսի) բլոկների նման գծերից, որոնք տարածվում են ստորին ոտքերի, պոչի և դեմքի վրա։ Նկատելի կարմիր գծերի միջև, համեմատ ընձուղտների այլ տեսակների, սպիտակ գույնը շատ ավելի քիչ է նկատվում[2]։ Թեև ցանցաձև ընձուղտը դեռևս կարող է հայտնաբերվել իր պատմական որոշ տարածքներում՝ Սոմալիի և Եթովպիայի տարածքներում, բնակչությունը հիմնականում գտնվում է Քենիայում[3][4]։ Վայրի բնության մեջ ապրում են մոտավորապես 8․500 տեսակի ընձուղտ[3]։

Ցանցաձև ընձուղտները կարող են խաչասերվել այլ տեսակի ընձուղտների հետ, որոնք գտնվում են գերության մեջ, կամ պարզապես շփվեն վայրի բնության մեջ գտնվող այլ ընձուղտների հետ, ինչպիսին է օրինակ Մասայի ընձուղտը (G. camelopardalis tippelskirchii

Վերոհիշյալ Մասայի ընձուղտը, ինչպես նաև Բարինգոյի կամ Ռոտշիլդի ընձուղտները, (G. c. rothschildi) ցանցաձև ընձուղտի հետ միասին համարվում են կենդանիների պուրակներում և կենդանբանական այգիներում ամենահաճախ հանդիպող ընձուղտներից[5]։

Տաքսոնոմիա խմբագրել

Բնության պահպանության միջազգային միությունը Աֆրիկայում ընձուղտի միայն մեկ տեսակ է ճանաչում, 9 տարածաշրջանային ենթատեսակներ, որոնցից մեկը ցանցաձև ընձուղտն է[6][7]։ 1758 թվականին Կարլ Լինեուսի կողմից ի սկզբանե բոլոր ընձուղտները համարվել են որպես մեկ տեսակ։ 1899 թվականին բրիտանացի կենդանաբան Ուիլյամ Էդվարդ դե Ուինթոնը նկարագրել է ցանցաձև ընձուղտին և տվել նրան երկրորդ անուն՝ ″Giraffa reticulata″։

Ընձուղտների՝ գոյություն ունեցող ամենամոտ ազգականը, որը դասվում է Պեկորա տեսակին, Կնետրոնական Աֆրիկայի անորսալի Օկապին է, երկու տեսակներն էլ ունեն երկար, սև հետաքրքիր լեզու՝ սաղարթները զննելու համար, ինչպես նաև օսիկոններ, ոսկրային, եղջյուրանման պոզեր, գոյացություններ կենդանու ճակատի վրա (հաճախ ծայրերը մորթուց են լինում)։ Ընձուղտների և օկապիների ընդհանուր նախնին առաջացել է մոտ 11,5 միլիոն տարի առաջ։ Աֆրիկայից դուրս և՛ ընձուղտի և՛ օկապիի ամենամոտ ազգակիցը հյուսիսամերիկյան եղջյուրն է (Antilocapra americana), միակ գոյություն ունեցող տեսակը։ Բացի այդ, եղնիկնեը նույնպես հեռու ազգակից են համարվում ընձուղտների և օկապիների համար, քանի-որ նրանք նույնպես դասվում են Պեկորա տեսակին։

Տարածում և բնակավայր խմբագրել

Ցանցաձև ընձուղտները պատմականորեն լայն տարածված են եղել հյուսիսարևելյան Աֆրիկայում։ Նրանց սիրելի բնակավայրերն են ակացիա-կետավոր սավաննաները, չոր անտառները, սեզոնային հարփավայրերը և բաց անտառները։ Այժմ նրանք ավելի հաճախ հանդիպում են Քենիայում[4], այնպիսի զբոսայգիներում ինչպիսիք են՝ Մասայի Մարա ազգային արգելոցը[4], Մերու ազգային պարկը[4], Սամբուրու Ազգային արգելոցը[4] և ընդհանուր Քենիայի լեռան[4] հյուսիսային կողմում[4]։ Բացի այդ, նրանք նկատվել են նաև Հաբասվեյն[4], Մնազինի[4] և Վաջիր[4], ինչպես նաև Ցավո Արևելյան ազգային պարկում[4]։

 
ՑանցավՁևընձուղտներ Սամբուրու ազգային արգելոցում, Քենիա

Էկոլոգիա խմբագրել

Ցացաձև ընձուղտները գիշեր-ցերեկ ակտիվ են։ Տաք միջավայրի պատճառով նրանք առավել ակտիվ են լինում օրվա վաղ և ուշ հատվածների ժամանակ՝ լուսաբացին, մթնշաղին, կեսգիշերին, ինչը կարող է նկարագրվել որպես սովորություն՝ կրպուսկուլյացիա։ Ընձուղտների քունը սովորաբար կարճ է տևում, որը բաղկացացած է ոչ ավել քան մի քանի ժամից, սովորաբար կանգնած են քնում։ Ցանցաձև ընձուղտների տնային տարածքները անհատական չեն, նրանք լինում են կա՛մ այլ ըձուղտների հետ, կա՛մ խմբերով։ Տնային տարածքներում լինում են և՛ արուներ, և՛ էգեր, տարբերվում են չափսերով՝ կախված սնունդի ռեսուրսներից, սեռից և ջրի առկայությունից։ Ցնացաձև ընձուղտների միջև տարածքային վարքագծի ապացույցներ չկան։

Ընձուղտի հոտ խմբագրել

Ընձուղտներն արդեն վաղուց հայտնի են դարձել իրենց տարբերվող հոտով, որը շատերի համար տհաճ է։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ ընձուղտի մաշկի վրա առկա միացությունները պաշտպանում են նրան։ Ցանցաձև ընձուղտի մաշկի վրա հայտնաբերված ուժեղ հոտ ունեցող երկու քիմիական նյութերը ՝ ինդոլը և 3-մետիլինոլը (սկատոլ) բարձր կոնցենտրացիաներում ունեն կղանքի ինտենսիվ հոտ։ Մարդիկ կարծում են, որ հենց այս երկուսն են պատասխանատու ընձուղտից վանող հոտի համար։ Ենթադրվում է, որ դա կարող է գիշատիչներին ետ մղելու համար նախատեսված լինի։ Բացի հոտից, այլ միացություններ ևս կան ընձուղտների մազերի մեջ։ Հիմնական քիմիական բաղադրիչը ալեհիդ նոնալն է համարվում։ Այս միացությունը և գարշահոտ ինդոլը այնպիսի կոնցենտրացիաներում են գտնվում, որոնք ցույց են տվել, որ արգելակում են կաթնասունների մաշկի պաթոգենները։ Մեկ այլ միացության կոնցենտրացիա էլ է առկա, որը ցույց է տվել, որ այն վանում է տիզերին[8]։

Դիետա և սնունդ հայթայթելու սովորություններ խմբագրել

Ցանցաձև ընձուղտը խոտակեր է, սնվում է տերևներով, ընձյուղներով և թփերով։ Նրանք օրվա մեծ մասն անցկացնում են կերակրելով ՝ օրական մոտ 13 ժամ։ Նրանք որոճող կաթնասուններ են, որը լրացնում է նրանց բարձր մանրաթելային սննդակարգը։ Սննդային ռեսուրսների միակ մրցակցությունը, որին հանդիպում է ցանցաձև ընձուղտը՝ փղերն են (Proboscidea

Սոցիալական վարքագիծ խմբագրել

Ցանցաձև ընձուղտներին հնարավոր է տեսնել 3-9 հոգանոց խմբերով, սական առանձին ընձուղտներ ևս կան։ Իգական հարաբերոությունները սովորաբար խթանում են խումբը։ Հայտնի է, որ իգական սեռի ներկայացուցիչները, գիշատիչների հարձակման ժամանակ պաշտպանում են երիտասարդ ընձուղտներին։

Վերարտադրություն խմբագրել

Էգերը դրսևորում են վերարտադրողական ընկալունակություն՝ հոտ արձակելով իրենց հեշտոցային տարածքից և հետին մասերից։ Իգական էստրուսային ցիկլը մոտ 15 օր է տևում։ Արուն կարող է ուժեղացնել այս հոտը ՝ թեքելով շրթունքը, ինչը օգնում է հոտը հասցնել ընձուղտի վոմերոնազալ օրգանին։ Իշխող արուները կպաշտպանեն էստրուսային էգերին մյուս մրցակից արուներից։ Երբ արուն պատրաստ է բազմանալու, նա այդ մասին տեղեկացնում է էգին՝ դիմացի ոտքով դիպչելով էգի հետևի ոտքին կամ գլուխը հենելով էգի վրա։ Բազմանալուց հետո արուների և էգերի միջև երկար ժամանակ կապ չի լինում։ Ցնացաձև ընձուղտի հղիության շրջանը միջինում 445–457 օր է՝ ծնելով մեկ սերունդ։ Երկու սերունդ ունենալը հազվադեպ դեպք է, բայց փաստագրված։ Էգը ծննդաբերում է կանգնած, իսկ նորածինը ոտքի է կանգնում ծննդաբերությունից հետո 5-20 րոպեների ընթացքում։ Նորածիններն կաթից կտրելու տարիքը տատանվում է 6-17 ամսականի միջև, իսկ անկախությունը տեղի է ունենում 2 տարեկանում։

Պահպանում խմբագրել

Գոյություն ունեցղ 9000 ցանցաձև ընձուղտների պահպանելու համար ստեղծվել են մի քանի պահպանության կազմակերպություններ։ Այդ կազմակերպություններից է Սան Դիեգոյի կենդանաբանական այգու գլոբալ «Twiga Walinzi» (նշանակում է ընձուղտների պահակները) նախաձեռնությունը։ Նրանց աշխատանքը ներառում է տեղացի քենիացիների վարձում և ուսուցում՝ Հյուսիսային Քենիայում 120 տեսախցիկներ վերահսկելու համար (Loisaba Conservancy և Namunyak Wildlife Conservancy), որոնք ֆիքսում են վայրի ընձուղտների և Քենիայի այլ վայրի բնության կադրերը, նկարների նույնականացման տվյալների բազայի մշակում, որպեսզի հնարավոր լինի հետևել առանձին ընձուղտներին, որսագողության դեպքերի մասին ռեյնջերներին տեղեկացնելը և որոգայթները հեռացնելը, խնամել որբ ընձուղտներին և համայնքներին կրթել ընձուղտների պահպանման մասին։

Գերության մեջ խմբագրել

Ռոտշիլդների և Մասայի ընձուղտների հետ մեկտեղ, ցանցաձջ ընձուղտը կենդանաբանական այգիներում ամենատարածվածներից է։ Նշվում է, որ Կոլորադո Սփրինգս նահանգի Չեյեն լեռան կենդանաբանական այգին ունի Հյուսիսային Ամերիկայի ցանցավոր ընձուղտների ամենամեծ հոտը[9]։ Ցանցաձև և Ռոտշիլդի ընձուղտները նախկինում բուծվել են միասին։ Դա արվել է, քանի որ ենթադրվում էր, որ ընձուղտի ենթատեսակը խառնվում է վայրի բնության մեջ։ Այնուամենայնիվ, 2016 թվականին հրապարակված հետազոտությունը պարզել է, որ նրանք ընձուղտներին չեն բուծում։ Այդուհանդերձ, որոշ կենդանաբանական այգիներ դեռ շարունակում են նրանց խաչասերել։

Քիչ կենդանաբանական այգիներ կամ զբոսայգիներ են պահպանում Մասայի, Ռոտշիլդների և ցանցաձև ընձուղտների առանձին հոտեր. երեքը տեսակների կարելի է հանդիպել Սան Դիեգոյի կենդանաբանական այգում (Կալիֆորնիա) և նրա երկրորդ հաստատությունում՝ Սան Դիեգոյի կենդանաբանական Սաֆարի այգում[10][11], մինչդեռ Բրոնքսի կենդանաբանական այգում (Նյու Յորք)[12], Wildlife Safari (Օրեգոն) և Մեծ Բրիտանիայի Չեստեր կենդանաբանական այգում[13] կան միայն Ռոտշիլդի ընձուղտներ։ Ցանցաձև ընձուղտներ ունեն միայն Շեյեն լեռան կենդանաբանական այգին (Կոլորադո)[9], Բուշի այգիները Տամպան (Ֆլորիդա)[9], Մերիլենդի կենդանաբանական այգին (Բալթիմոր)[9], Օմահայի Հենրի Դուրլի կենդանաբանական այգին (Նեբրասկա)[14], Լուիսվիլի (Կենտուկի) և Բայնդեր պարկի կենդանաբանական այգին (Միչիգան)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Groves, Colin; Grubb, Peter (2011). Ungulate Taxonomy (անգլերեն). JHU Press. էջեր 68–70. ISBN 9781421400938.
  2. «Giraffe | National Geographic». 2011 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  3. 3,0 3,1 "Rare white giraffes spotted in Kenya conservation area". Naaman Zhou, The Guardian, 14 September 2017. Accessed 14 September 2017.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Observations - iNaturalist». iNaturalist. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  5. ISIS (2010). Giraffa. Version 1 October 2010
  6. Կաղապար:Cite iucn
  7. Bercovitch, Fred B.; Berry, Philip S.M.; Dagg, Anne; Deacon, Francois; Doherty, John B.; Lee, Derek E.; Mineur, Frédéric; Muller, Zoe; Ogden, Rob (2017 թ․ փետրվարի 20). «How many species of giraffe are there?». Current Biology (English). 27 (4): R136–R137. doi:10.1016/j.cub.2016.12.039. hdl:20.500.11820/4c828f1a-f644-4268-9197-eb50244a1d75. ISSN 0960-9822. PMID 28222287.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Wood, William F.; Weldon, Paul J. (2002). «The scent of the reticulated giraffe (Giraffa camelopardalis reticulata)». Biochemical Systematics and Ecology. 30: 913–917. doi:10.1016/S0305-1978(02)00037-6.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Giraffe Facts | CMZoo». www.cmzoo.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  10. Carmignani, Karyl (2016 թ․ հունիսի 22). «Safari Park Longnecks». ZOONOOZ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. «Giraffe - San Diego Zoo Animals & Plants». SanDiegoZoo.org.
  12. «Carter Giraffe Building - Bronx Zoo». bronxzoo.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  13. «Rothschild's Giraffe | Mammals | Chester Zoo». www.chesterzoo.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  14. «African Grasslands». www.omahazoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  15. «Reticulated Giraffe». Binder Park Zoo (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Bercovitch FB, Berry PSM. 2009. Reproductive life history of Thornicroft's giraffe in Zambia. African Journal of Ecology. 48(2):535-538. http://dx.doi.org/10.1111/j.1365-2028.2009.01145.x
  • Bercovitch FB, Berry PSM. 2012. Herd composition, kinship and fission-fusion social dynamics among wild giraffe. African Journal of Ecology. 51(2):206-216. http://dx.doi.org/10.1111/aje.12024
  • Bercovitch FB, Deacon F. 2015. Gazing at a giraffe gyroscope: Where are we going? African Journal of Ecology. 53(2):135-146. http://dx.doi.org/10.1111/aje.12222
  • Dagg AI. 2014. Giraffe: biology, behaviour and conservation. Cambridge, UK: Cambridge University Press.
  • Fennessy J. 2009. Home range and seasonal movements of Giraffa camelopardalis angolensis in the northern Namib Desert. African Journal of Ecology. 47(3):318.
  • Pellew RA (1984b) The feeding ecology of a selective browser, the giraffe (Giraffa camelopardalis tippelskirchi). Journal of Zoology 202: 57– 81.
  • Langman VA. 1977. Cow-calf relationships in giraffe (Giraffa camelopardalis giraffa). Ethology. 43(3):264-286. http://dx.doi.org/10.1111/j.1439-0310.1977.tb00074.x
  • Wilson DE, Mittermeier RA, editors. Handbook of the mammals of the world, volume 2. Barcelona (Spain): Lynx Edicions; c2011. Family Giraffidae, Hoofed Mammals; p. 788-802.

Արտաքին աղբյուրներ խմբագրել