Ցախաքլորաորս
Ցախաքլորաորս | |
![]() Ցախաքլորաորս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Astur |
Տեսակ | Ցախաքլորաորս (A. gentilis) |
Միջազգային անվանում | |
Accipiter gentilis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ցախաքլորաորս (լատին․՝ Accipiter gentilis), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն
խմբագրելՏարածված է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Սիրիայում։ Գրեթե ամբողջ հանրապետությունում հանդիպում է անտառային գոտում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱյս թռչունը գերադասում է խիտ բացատներով անտառները՝ որս կատարելով առավելապես անտառներում, որտեղ և բնադրում է[1]։
Պահպանություն
խմբագրելՔիչ տարածված, նստակյաց տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Նախնական գնահատման համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում է մոտ 40-60 զույգ[1]։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը, գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար։
«Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, նաև «Խոսրովի անտառ» արգելոցում բնադրվում է առնվազն 3 զույգ։ Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախաքլորաորս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախաքլորաորս» հոդվածին։ |