Ցալկոտի կամ Լապստարխա (աբխազ.` Лапстарха, վրացերեն՝ წალკოტი - Ծալկոտի), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Գյուղ
Ցալկոտի
աբխ.՝ Лапстарха, վրացերեն՝ წალკოტი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՇրջանԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն724 մարդ (1989)
Տեղաբնականունհայեր, ռուսներ, վրացիներ
Փոստային ինդեքս+4
##Ցալկոտի (Աբխազիա)
Red pog.png

ԲնակչությունըԽմբագրել

Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում էր 638 մարդ, հիմնականում վրացիներ, ռուսներ և հայեր[2][3]։ 1989 թվականի հաշվառումներով, գյուղում բնակվում էր 724 մարդ[4], հիմնականում հայեր, վրացիներ, ռուսներ և հույներ[5]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, վրացական և ռուսական տարրական դպրոց, ակումբ և բուժկայան։

Գյուղը հիմնադրել են ռուսները։ Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակայքից` 1898 թվականին։

ԱնվանումըԽմբագրել

19-րդ դարի վերջերին գյուղը կոչվել է Բարանովո, իսկ 1948 թվականից` Ցալկոտի (Ծալկոտի)։ 1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Լապստարխա[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։