Ռամբուտան
Ռամբուտան
Ռամբուտան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ցեղ Nephelium
Տեսակ Ռամբուտան (N. lappaceum)
Միջազգային անվանում
Nephelium lappaceum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Րամբուտան (լատին․՝ Nephelium lappaceum), Օճառազգիների ընտանիքի արևադարձային պտղատու ծառ, որը աճում է Հարավարևելյան Ասիայում[1], մշակվում է այս տարածաշրջանի շատ երկրներում։

Բույսի նկարագրություն խմբագրել

Րամբուտան մշտադալար ծառ է, բարձրությունը հասնում է մինչև 25 մետր, իսկ ծառը սաղարթամաս է, զույգ տերևներով, 2-8-օվալաձև են կամ ձևաձև, և ունեն տերևներով պատված հաստակաշի։ Ծաղիկները շատ մանր են, հավաքված է և ճյուղավորված ծաղկաբույլերով։

Մրգերը կլոր են կամ ձվաձև, չափը 3-6 սմ, մեծացնելով դառնում է 30 կլաստերների կտորներ։ Որպես հասունացող միրգ`փոփոխում է գույնը և դառնում կանաչադեղնավուն, նարնջագույն և ապա վառ կարմիր գույն։ Ծածկված է ամուր թաղանթով, կոր է, ավարտվում է կեռիկներով, որոնք նման են մազանման ծածկույթի, մուգ կամ բաց շագանակագույն, երկարությամբ հասնում է 2 սմ-ի։ Միջուկը դոնդողանման է, և ունի սպիտակ գույն, միրգը անուշաբույր է և հաճելի քաղցր-թթու համ ունի և խիստ հիշեցնում է քաղցր կանաչ խաղողի։ Սերմերը մեծ են և օվալաձև, իսկ երկարությունը 3 սմ, շագանակագույն գույնի։

Րամբուտան ծառը կարող է աճել տանը ինչպես սենյակային բույսերի նման, րամբուտանը համապատասխանում է սենյակային բույսերի ջերմաստիճանին, ջերմաստիճանը պետք է լինի 18-20 C, իսկ լուսավորությունը պետք է լինի արևադարձայինի նման, մոտ 12 ժամ լուսավորություն և մթություն։ Իսկ ծառի միջին բարձրությունը 4-7 մետր է, իսկ առավելագույնը՝ 25 մետր։

Օգտագործում խմբագրել

Մրգերը ուտում են հիմնականում թարմ և պահածոյացված վիճակում շաքարավազի հետ։ Իրենց մեջ պարունակում են ածխաջրեր, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամին B3 և վիտամին C[2]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мир культурных растений. Справочник / Баранов В. Д., Устименко Г. В.. — М.: Мысль, 1994. — С. 303—304. — 381 с. — ISBN 5-244-00494-8.
  2. Новак Б., Шульц Б. Тропические плоды. Биология, применение, выращивание и сбор урожая / Пер. с нем. — М.: БММ АО, 2002. — С. 60—62. — 240 с. — ISBN 5-88353-133-4.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րամբուտան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րամբուտան» հոդվածին։