Տիգրան Լիլոյան
Տիգրան Հենրիկի Լիլոյան (հունիսի 18, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում Ռուսաստանի լրատվական-հեռագրական գործակալության (ԻՏԱՌ-ՏԱՍՍ) ներկայացուցչության ղեկավար (1991-2018թթ․), Հայաստանի վաստակավոր լրագրող, դասախոս, թարգմանիչ։
Տիգրան Լիլոյան Տիգրան Հենրիկի Լիլոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1961 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | ՀՀ նախագահի աշխատակազմ |
Ծնողներ | հայր՝ Հենրիկ Լիլոյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ՀՀ վարչապետի հուշամեդալ, ՀՀ ԶՈՒ «Մարշալ Բաղրամյան» մեդալ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1961 թվականի հունիսի 18-ին, Երևանում, դիվանագետ, պետական գործիչ, լրագրող Հենրիկ Լիլոյանի ընտանիքում։ 1968 (սեպտեմբեր) - 1970 (նոյեմբեր) թվականներին սովորել է Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում։ 1970-1975թթ. ուսումնառությունը շարունակել է Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության ութամյա դպրոցում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում (1975-1978թթ.)[1]: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնում։ 1986 թվականին սովորել է ԽՍՀՄ պետկոմհրատարակչության տպագրության աշխատակիցների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտում (Մոսկվա)։ 1993 թվականին մասնակցել է «Լրագրողների նախապատրաստման և կատարելագործման փարիզյան կենտրոնի» միջազգային դասընթացներին (Centre de Formation et de perfectionnement des journalistes (CFPJ), Փարիզ)[2]:
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1983-1985թթ. - «Արմենպրեսի» արտասահմանի համար գլխավոր խմբագրության թղթակից
1985-1986թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից
1986-1987թթ. - «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության խմբագիր (Մոսկվա)
1987թ. - Ֆրանսիայում «ՏԱՍՍ»-ի գրասենյակի ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ
1987-1988թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից
1988թ. - «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության ավագ խմբագիր (Մոսկվա)
1988-1990թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից
1989-1990թթ. - Հայաստանի կոմկուսի կենտկոմում «Արմենպրեսի» թղթակից, Հայաստանի կոմկուսի կենտկոմի ընդհանուր բաժնի մամուլի գրասենյակի ղեկավար (հասարակական հիմունքներով)
1990-1991թթ. - Հայաստանի կոմկուսի կենտկոմի գաղափարախոսական բաժնի ԶԼՄ-ների սեկտորի հրահանգիչ
1991-1992թթ. - Հայաստանում «ՏԱՍՍ»-ի թղթակցական կետի ղեկավար
1993թ. - Ֆրանսիայում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տարածաշրջանային գրասենյակում ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ
1992-2018թթ. - Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի սեփական թղթակից
2003-2006թթ. - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ
2018 թվականից մինչ օրս - ՀՀ նախագահի աշխատակազմին կից փորձագիտական-խորհրդատվական խմբի ղեկավար[3]։
Անդամությունը լրագրողական միավորումներին
խմբագրել1996-1997թթ. - «Արմենպրեսի» կոլեգիա
1984 թվականից մինչ օրս - Հայաստանի ժուռնալիստների միություն
Անդամությունը կուսակցություններին
խմբագրել1986-1991թ. - ԽՄԿԿ անդամ
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ՝ «Փաստի նկատմամբ հարգանքի և տեղեկացվածության համար» (1998)[4]
- Ռուսաստանի սահմանային ֆեդերալ ծառայության «Մարտական համագործակցության ամրապնդման համար» շքանշան (2000)[5]
- ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2001)
- ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ (2004)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող (2008)[6][7][8]։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)
- Բարեկամության շքանշան՝ շնորհված Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից (2011թ., հոկտեմբերի 21, Հրամանագիր № 1398[9][10])
- ՀՀ վարչապետի հուշանվեր (անվանական ժամացույց) (2013, 2014)։
- Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով
- Հայ-ռուսական համալսարանի Ոսկե մեդալ ՀՌՀ-ի գիտխորհրդում երկարամյա արդյունավետ գործունեության, համալսարանի կայացման և զարգացման գործում ունեցած ավանդի և հայ-ռուսական հումանիտար կապերի ամրապնդման համար, ինչպես նաև 60-ամյակի կապակցությամբ (2021)[11]։
- Պատվոգիր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից (2022)[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Лилоян Тигран Генрихович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «ԼԻԼՈՅԱՆ Տիգրան». YPC. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի աշխատակազմի կառուցվածքը - Աշխատակազմ - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «ԼԻԼՈՅԱՆ Տիգրան». YPC. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «aravot». archive.aravot.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆԸ` ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ». A1Plus. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «О награждении орденом Дружбы Лилояна Т.Г.». pravo.gov.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 21.10.2011 г. № 1398». Президент России (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Տիգրան Լիլոյանը պարգևատրվել է ՀՌՀ Ոսկե մեդալով». rau.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 09.09.2022 г. № 281-рп». Президент России (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայաստանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից Տիգրան Լիլոյանը դարձավ 50 տարեկան
- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հայաստանյան թղթակիցն իրեն շարունակում է արմենպրեսական համարել
- Տիգրան Լիլոյան. «Այսօր լրանում է հորս՝ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի (1932-99) ծննդյան 85-ամյակը»
- Владимир Ступишин: Моя миссия в Армении 1992-1994. Воспоминания первого посла России
- “Achtung, achtung: в воздухе Нельсон!”