Տփիկ անդրկասպիական

բույսերի տեսակ
Տփիկ անդրկասպիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ցեղ Elymus
Տեսակ Տփիկ անդրկասպիական (E. transhyrcanus)
Միջազգային անվանում
Elymus transhyrcanus

Տփիկ անդրկասպիական (լատին․՝ Elymus transhyrcanus), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խիտ ճիմ առաջացնող խոտաբույս է։ 40-100 սմ բարձրությամբ ցողունը ուղիղ կանգնած է։ Հասկերը փուխր են, կանաչ, ուղիղ, 7-15 սմ երկարությամբ։ Ստորին ծաղկային թփերը նշտարաձև են՝ մերկ, կարճ, խորդուբորդ քիստերով, 8-10 մմ երկարությամբ։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Զանգեզուրի լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում, Ադրբեջանում, Արևելյան Անատոլիայում, Իրանում, Միջին և Կենտրոնական Ասիայում։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1800 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, տափաստաններում և կաղնու նոսրանտառում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կապված տնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացող բնակության պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.