Տրոնդես
Տրոնդես (ֆր.՝ Trondes), ֆրանսիական կոմունա՝ Գրանդ Էստ շրջանի Մյորթ և Մոզել դեպարտամենտում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տրոնդես | |||
ֆր.՝ Trondes[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Toul-Nord?, Meurthe?, Մյորթ և Մոզել և arrondissement of Toul? | ||
Մակերես | 12,64 կմ² | ||
ԲԾՄ | 237 մետր, 368 մետր | ||
Բնակչություն | ▼521 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 54570[3] | ||
Երկիր | Ֆրանսիա | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքի միջին բարձրությունը 264 մետր է, իսկ մակերեսը՝ 1245 հեկտար։ Տարածքի 48%-ը անտառներ են, 50%-ը՝ մարգագետիններ և վարելահողեր[4]։
Գտնվում է երկու հովիտների միացման վայրում։ Արևելքից սահմանափակվում է Տերրուին գետով, իսկ հյուսիսից և հարավից Ֆուգի, Լյուսիի և Լագնիի անտառներով, որոնք գտնվում են 355-ից 365 մ բարձրության վրա[5]։
Ինչպես Թուլուզի այլ շրջաններ, Տրոնդեսը եղել է կավի մշակման կենտրոն՝ հաշվի առնելով ջրի և տարբեր հումքերի առկայությունը[6]։
Տեղանվան ծագում
խմբագրելՏեղանունն առաջին անգամ հանդիպել է 10-րդ դարում՝ Trondolae տարբերակով, սակայն ծագումը անհասկանալի է[7]։ Հանդիպում են նաև Trondolæ, Alodium de Trondis, De Trundlis (1157), Trundles (1181), Trondeles (1180), Molendinum apud Trundes (1220), Ecclesia de Trondes (1402) տարբերակները[8]։
Ուրբանիզացիա
խմբագրելՏիպ
խմբագրելՏրոնդեսը գյուղական համայնք է, քանի որ այն դասվում է ցածր կամ շատ ցածր խտություն ունեցող համայնքների շարքին՝ ըստ INSEE կազմակերպության սահմանած մունիցիպալ խտության դասակարգման ցուցակի[9][10][11]։
Հողերի օգտագործում
խմբագրելԻնչպես ներկայացվում է եվրոպական կենսաֆիզիկական հողօգտագործման տվյալների բազայում (Corine Land Cover), այս տարածքում նշանավորվում է առավելապես գյուղատնտեսական նշանակության հողերով (49.7% 2018 թվականին ՝ 1990 թվականի 47,4% համեմատությամբ)։
2018 թվականի դրությամբ՝ հողերի տիպերի բաշխվածությունը հետևյալն է՝
- Անտառներ (48,2%),
- Վարելահողեր (29.7%),
- Խոտհարքներ (16%),
- Մշտական մշակաբույսեր (4%),
- Բնակեցված տարածքներ (2,1%)[12]
Դեմոգրաֆիա
խմբագրելԲնակչության թվի փոփոխությունները հայտնի են 1793 թվականից անցկացվող մարդահամարների միջոցով։
10․000-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների համար մարդահամարային հետազոտություններ կատարվում են հինգ տարին մեկ անգամ, իսկ միջանկյալ տարիների համար գնահատվում է ինտերպոլացիայի կամ էքստրապոլացիայի միջոցով[13]։
Այս շրջանի համար նոր համակարգով առաջին սպառիչ մարդահամարն իրականացվել է 2005 թվականին։
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսություն
խմբագրելՏնտեսության առաջնային հատվածը, բացի գյուղատնտեսությունից և անասնաբուծությունից, ներառում է անտառտնտեսությունը և ձկնորսությունը։
Ըստ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալների (2010 թվական)[14], Տրոնդե շրջանի տնտեսություն կրում է գյուղատնտեսական ուղղվածություն (նախկինում գերակշռել է հողագործությունը)։
Տեղական մշակույթ և ժառանգություն
խմբագրելՏեսարժան վայրեր
խմբագրել- Գալո-հռոմեական ոճի շատրվաններ, որոնք այժմ էլ գործում են։
- Ամրոց, որը կառուցվել է 1875 կամ 1878 թվականներին, փոփոխությունների է ենթարկվել 1888 թվականին։
- 19-րդ դարի սալիկների հին գործարան, որը 1983 թվականին դասակարգվել է որպես պատմական շինությունների շարքին, իսկ ավերվածության պատճառով հանվել է 2006 թվականին։
- 15-րդ դարի եկեղեցի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Fiche Ma Commune - SIGES Rhin-Meuse». brgm.fr. Վերցված է 14-10-2023-ին..
- ↑ «Les toits des Pays de France - J.-Y. Chauvet - Éditions Eyrolles». www.editions-eyrolles.com. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին..
- ↑ «Feu la tuilerie de Trondes» (PDF). Etudes touloises.fr. Etudes touloises. Վերցված է 04/03/2019-ին..
- ↑ Aude Wirth, Les Nomes de lieux de Meurthe-et-Moselle, Dictionnaire étymologique, Haroué, Gérard Louis, 2004
- ↑ Henri Lepage, Dictionnaire topographique du département de la Meurthe, Paris, Imprimerie impériale, 1862
- ↑ «Typologie urbain / rural». www.observatoire-des-territoires.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 30 mars 2021-ին..
- ↑ «Commune rurale - définition». le site de l’Insee. Վերցված է 30 mars 2021-ին..
- ↑ «Comprendre la grille de densité». www.observatoire-des-territoires.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 30 mars 2021-ին..
- ↑ «CORINE Land Cover (CLC) - Répartition des superficies en 15 postes d'occupation des sols (métropole)». le site des données et études statistiques du ministère de la Transition écologique. Վերցված է 19 mai 2021-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «What are extrapolation and interpolation?». WhatIs (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Ministère de l'agriculture et de l'alimentation - agreste - La statistique, l'évaluation et la prospective agricole - Résultats - Données chiffrées». agreste.agriculture.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|extrait=
ignored (օգնություն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոնդես» հոդվածին։ |