Տրեբինե I կամ Տրեբինե-1 (սերբերեն՝ Hidroelektrana Trebinje I), հիդրոէլեկտրակայան Տրեբիշնիցա գետի վրա՝ Բոսնիա և Հերցեգովինայի անկլավ հանդիսացող Սերբական Հանրապետության հարավային մասում՝ Տրեբինե համայնքի կազմի մեջ մտնող Գոռնե Գրանչարևո բնակավայրի մերձակայքումi[3][4]: Կառուցվել է 1967 թվականին, հանրապետությունում և Բոսնիա և Հերցեգովինայում ամենաբարձրը համարվող՝ 123 մետր բարձրությամբ ամբարտակի մոտ և աշխատում է ամբարտակի շահագործման շնորհիվ առաջացած Բիլեչկո արհեստական լճի ջրերով[5]։ Հէկի մեքենայական սրահում գործում են «Ֆրենսիս» տիպի երեք տուրբին՝ յուրաքանչյուրը 60 մվտ հզորությամբ։ Դրանցից երկուսը շարք են մտել 1968 թվականին, երրորդը՝ 1975 թվականին[6]։ Երեքը միասին տարեկան արտադրում են 0,5 միլիարդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա[7][8]։ Բաշխիչ կայանում զետեղված են նաև հէկի տեխնիկական տեղեկատվական համակարգի կենտրոնը և հեռուստառադիոհաղորդումների համակարգի հանգույցը[9]։

Տրեբինե-1
ՏեսակԿամարակապ ամբարտակ և հիդրոէլեկտրակայան
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա[1]
ՎարչատարածքՏրեբինե (համայնք)
Երկարություն439 մետր
ԲԾՄ318 մետր[2]
Աշխարհագրական տեղադրությունTrebišnjica?
Քարտեզ
Քարտեզ

Գետի հոսանքով դեպի ցած՝ Տրեբինե 1-ից մի քանի կիլոմետր ներքև գործում է Տրեբինե-2 հէկը, որը շահագործման է հանձնվել 1979 թվականին[10][11][12]։ Այն ավելի փոքր է. ունի ընդամենը 8 մվտ հզորություն։

Տրեբիշնիցա գետի ջրերով են աշխատում նաև Չապլինայի և Դուբրովնիկի հիդրոէլեկտրակայանները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. GeoNames — 2005.
  3. [ Hidroelektrana Trebinje] hos GeoNames.Org (cc-by)]; post uppdaterad 2005-11-18; databasdump nerladdad 2015-05-11
  4. Webbref |url= Կաղապար:Viewfinderlänk|titel= Viewfinder Panoramas Digital elevation Model|hämtdatum= 2015-06-21|format= |verk=
  5. Hidroelektrane u BiH
  6. «HE Trebinje I». Արխիվացված է օրիգինալից 1. 8. 2013-ին. Վերցված է 7. 4. 2017-ին.
  7. «Trebinje I Hydroelectric Power Plant Bosnia and Herzegovina - GEO». globalenergyobservatory.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  8. «REBIS: GIS Volume 5: Generation & Transmission Appendices» (PDF).
  9. «HET». Արխիվացված է օրիգինալից 18. 4. 2017-ին. Վերցված է 7. 4. 2017-ին.
  10. «Countries, regions, transboundary river basins (select "Bosnia and Herzegovina" and "Dams")». United Nations FAO. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  11. «Hydroelectric power on Trebišnjici» (Croatian). Electric Power Industry of the Republic of Serbian. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «HE BIH». www.elektroenergetika.info (բոսնիերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.