Տրապիզոն (թուրք.՝ Trabzon sancağı), գավառ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում: Գտնվում էր վիլայեթի հյուսիսային կողմում, Տրապիզոն քաղաքի շրջակայքում: Կենտրոնը Տրապիզոն քաղաքն էր:

Գավառ
Տրապիզոն
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
Այլ անվանումներՏրապեզոնդ, Տրապզուն
Ժամային գոտիUTC+3

ԱշխարհագրությունԽմբագրել

Հյուսիսից սահմանը Սև ծովն է, հարավից՝ Գյումուշխանեի գավառը, իսկ հարավ-արևելքից՝ Էրզրումի վիլայեթը:

ԲնակչությունԽմբագրել

Ըստ «Հուշամատյան Մեծ եղեռնի» ժողովածուի տվյալների 1914 թվականին գավառակն ուներ 60 000 հայ բնակիչ, իսկ ըստ Լեփսուսի՝ 32700: Հայերը հիմնականում բնակվում էին Տրապիզոն քաղաքում և Օրդուի գավառակում:

ՊատմությունԽմբագրել

1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայերի մեծագույն մասը ենթարկվել է բռնագաղթի և բնաջնջման:

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, հացահատկիների, պտուղ-բանջարեղենի և հատկապես «Սամսոն» ընտիր տեսակի ծխախոտի մշակությունն էր:

Վարչական բաժանումԽմբագրել

Մինչև 1915 թվականը գավառակը բաժանված էր հետևյալ գավառակների[1].

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 129,