Սյուրմենե, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Տարածվում էր Տրապիզոն քաղաքից արևելք, Կարադերե գետի միջին ու ստորին հոսանքների շրջանում, Սև ծովի ափին։ Կենտրոնը Սյուրմենե գյուղաքաղաքն էր։

Գավառակ
Սյուրմենե
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
Այլ անվանումներՍև գետ, Սյուրմեն, Սյուրմեննե, Սուսարմինիա, Սուրմենե
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Հայերը մասայաբար կոտորովել են 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Հայերից բացի գավառակում ապրում էին նաև թուրքեր, լազեր և հույներ։ 1915 թվականին ուներ 10-12 հայաբնակ գյուղ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահություն, ձկնորսություն, պտուղ-բանջարեղենների մշակություն, առևտուրն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սյուրմենեն ուներ մի քանի գործող հայկական եկեղեցիներ՝ իերնց կից վարժարաններով[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 645

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն