Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ
Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ, ՏՓՏ (գերմ.՝ Logisch-Philosophische Abhandlung), ավստրաանգլիացի փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշթայնի կողմից կենդանության օրոք հրատարակած աշխատություններից խոշորագույնը։ Համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ աշխատություններից մեկը։
Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ գերմ.՝ Logisch-Philosophische Abhandlung | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Լյուդվիգ Վիտգենշթայն |
Տեսակ | գրավոր աշխատություն, Դիսերտացիա և գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե և փիլիսոփայական գրականություն |
Թեմա | փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Էջեր | 75 |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1921 |
Թարգմանիչ | Ֆրենկ Ռեմսի և Չարլզ Քեյ Օգդեն |
![]() |
Գիրքը լույս է տեսել գերմաներենով 1921 թվականին, առաջին անգամ թարգմանվել է անգլերեն 1922 թվականին Չարլզ Քեյ Օգդենի կողմից (Ֆրենկ Ռամսեյի մասնակցությամբ), հետո թարգմանվել է նաև Դ. Փիրսի և Բ. Մաքգիննեսի կողմից 1961 թվականի հրատարակման համար[1]։
Ստեղծման պատմությունԽմբագրել
Տրակտատը գրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ճակատային փիլիսոփայական նամակների հիման վրա[2], չնայած Տրակտատի մտահղացումը ծագել էր ավելի վաղ։ Տրակտատի շատ առանցքային դրույթներ այս կամ այն աստիճանով ներկա են ճակատային օրագրերում։ Տրակտատը առաջին անգամ հրատարակվել է Գերմանիայում 1921 թվականին։
Հիմնական դրույթներԽմբագրել
Տրակտատը կազմված է յոթ հիմնական դրույթներից և դրանց մեկնաբանություններից[1][3].
- Աշխարհը այն ամենն է, ինչը տեղ ունի
- Այն, ինչ տեղ ունի, ինչը փաստ է՝ այն ատոմար փաստերի գոյությունն է։
- Փաստերի տրամաբանական պատկերը միտքն է։
- Միտքը իմաստալից նախադասություն է։
- Նախադասությունը տարրական նախադասությունների իսկության ֆունկցիան է։ (Տարրական նախադասությունը՝ ինքն իրենի իսկության ֆունկցիան է)։
- Իսկության ֆունկցիայի ընդհանուր ֆորման է՝ [p, x, N(x)]: Դա նախադասության ընդհանուր ֆորման է։
- Այն բանի, որի մասին անհնար է խոսել, այդ բանի մասին հարկավոր է լռել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Biletzki, Anat and Matar, Anat Ludwig Wittgenstein // The Stanford Encyclopedia of Philosophy.
- ↑ Տես՝ Людвиг Витгенштейн. Дневники 1914-1916. - М.: Канон+ОИ "Реабилитация". 2009.
- ↑ Logisch-Philosophische Abhandlung Archived 2016-03-04 at the Wayback Machine. См. также: Logisch philosophische Abhandlung Archived 2016-03-05 at the Wayback Machine.