Տրախիտ (հուն. trachys — անհարթ, անողորկ), ենթաալկալիական շարքի նորատիպ արտավիժումային ապար, կազմված է ալկալիական դաշտային սպաթից (սանիդին), պլագիոկլազից, կլինոպիրոքսենից, ամֆիբոլից, բիոտիտից, ինչպես նաև հրաբխային ապակուց կամ նրա փոփոխության արգասիքներից։ Երկրորդական և ակցեսորային միներալներ են՝ շեղանկյունային պիրոքսենը, օլիվինը, մագնետիտը, ապատիտը և տիտանիտը։ Հիմնական զանգվածի կառուցվածքը տրախիտային է, հիալոպիլիտային, սֆերոլիթային։ Կազմվածքը պորֆիրային, աֆիրային, հոծ է։ Գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն, դեղնավուն, վարդագույն։Սիենիտի արտավիժումային նմանակն է։ Առաջացնում է հոսքեր, ծածկոցներ, գմբեթներ։ Ապարը շոշափելիս խորդուբորդ է, անհարթ։

Տրախիտ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրախիտ» հոդվածին։