Ջուսթո Տրաինա (սեպտեմբերի 19, 1959(1959-09-19)[1][2], Պալերմո, Իտալիա), Հռոմի պատմության պրոֆեսոր Փարիզի IV Սորբոնի համալսարանում։ Հին աշխարհի պատմության պրոֆեսոր է, Փարիզում «Collège de France» ակադեմիական ինստիտուտի բյուզանդական քաղաքակրթության և պատմության կենտրոնի կովկասագիտական հետազոտական խմբի անդամ։ Սովորել է Իտալիայում և Ֆրանսիայում։ Դասավանդել է Հռոմեական Կայսրության պատմություն Պերուջիայի, Լեչչեի և Փարիզ VIII համալսարաններում, ինչպես նաև գրաբար՝ Լուվենի համալսարանում։ Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է, վերջինը՝ «մ. թ. 428 թ.», Միջերկրածովյան աշխարհի տիեզերական պատմությունն է Ատլանտյան օվկիանոսից մինչև Պարսկաստան՝ կենտրոնացած միայն 428 թ.-ի վրա[10]։ Տրաինան հայագիտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ է, «Իրան և Կովկաս» միջազգային պարբերականի փոխտնօրենն է և «Le Muséon» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ։ Ներկայումս Տրաինան զբաղվում է Մեծ Հայքի (Ք. ա. 188 - մ. թ. 428) հնագույն թագավորության պատմությամբ։

Ջուսթո Տրաինա
Giusto Traina
Ծնվել էսեպտեմբերի 19, 1959(1959-09-19)[1][2] (64 տարեկան)
Պալերմո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունպատմաբան, հայագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռուանի համալսարան, University of Salento?, Պերուջայի համալսարան, Փարիզ 8 համալսարան, University of Salento?[3], Փարիզ Սորբոնի համալսարան[4], Institut universitaire de France?[5], University of Salento?[6] և Պերուջայի համալսարան[7]
ԱնդամակցությունInstitut universitaire de France?
Տիրապետում է լեզուներինիտալերեն[8] և ֆրանսերեն
Գիտական ղեկավարMarcel Le Glay?[9]
Հայտնի աշակերտներPierangelo Buongiorno?
 Giusto Traina Վիքիպահեստում

Նրա La resa di Roma. Battaglia a Carre, 9 giugno 53 a.C գիրքը 2011 թվականին շահել է «Cherasco Storia» մրցանակը։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուսթո Տրաինա» հոդվածին։