Տուֆաբետոն, տուֆի լցանյութերով թեթև բետոն։ Տուֆաբետոնի համար օգտագործում են տուֆաքարի հանույթի մնացուկները, որոնք մանրվում են քար ջարդող մեքենաներով։ Տուֆաբետոնի միջին խտությունը տատանվում է 1400-2000 կգ3 սահմաններում, սեղմման նկատմամբ ամրությունը 5-50 ՄՊա է։ Կիրառվում է հիմնականում որպես տեղական որմնանյութ, ինչպես նաև թեթև բետոնե շինվածքների ու երկաթբետոնե կոնստրուկցիաների շինվածքների պատրաստման համար։ ՀՍՍՀ-ում շինարարության համար լայնորեն կիրառվում է տուֆաբետոն, որի ստացման համար օգտագործում են Արթիկի, Երևանի, Բյուրականի տուֆերը։ Տուֆի լցանյութերի մեքենայական ջարդման ու տեսակավորման խոշոր արտադրություն է ստեղծվել Արթիկում, Հոկտեմբերյանում և էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։