Տուրաբադ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Գտնվում էր Արաքս գետի և նրա ձախակողմյան Ողջի վտակի միախառնման վայրում[2]։

Գյուղական համայնք
Տուրաբադ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Այլ անվանումներԴերի, Դումբուլի, Դումբուլու, Դումպուլու, Դուրապատ, Թերի, Թուրաբադ, Թուրապատ, Տելիքթաշ, Տերի, Տուրաբատ
ԲԾՄ450 մետր
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Տուրաբադ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տուրաբադ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Գյուղը նույնականացնում են Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական գավառի Տրի կամ Տրյա վայրի հետ։

Պատմություն խմբագրել

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Այնուհետև ընդգրկված է եղել Ադրբեջանի Զանգելանի շրջանում։ 1998 թվականին Արցախի օրենքով մտել է Քաշաթաղի շրջանի մեջ[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 82 տուն՝ 325 բնակչով[2]։ 1908 թվականին ուներ 127 կովկասի թաթար բնակիչ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 143
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.