Երգեվանք, միջնադարյան բերդ Խնձորուտ գետի ձախ ափի վրա՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում, Խորանաշատ վանքի հյուսիս-արևմուտք, այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում։

Պատմություն

խմբագրել

12-13-րդ դարերում Երգեվանքը եղել է Վահրամյանների իշխանության կազմում։ Բագրատունիների, Կյուրիկյանների, ապա Վահրամյանների իրավասության ներքո X–XIV դդ․ եղել է Հյուսիսային Հայաստանի ռազմա–ստրատեգիական նշանավոր հանգույցներից։ 1225-ին Երգեվանքը նվաճել է սուլթան Զալալ էդ Դինը, իսկ 1236-ին՝ թաթար զորապետ Մուլար–Նուինը։ Պահպանվել են ամրոցի և միջնաբևրդի ավերակները, բնակելի ու տնտեսական շենքերի մնացորդներ։

Մակար արքիեպիսկոպոս Բարխուտարեանցը վկայում էր՝

  Գտնուում է Ղուլալի գիւղի արևմտեան հանդէպ Տաւուշի օժանդակ (Ախնջի) վտակի ձախ կողմի բարձր սարի վերայ։ Տակաւին երևում են պարսպի պատերն և տեղ տեղ աւերուածների հետքերն։ Թէև ցից ցից ժայռեր, նեղ նեղ կիրճի և մացառուտ ձորեր են բերդիս շուրջն, այսու ամե- նայնիւ այնքան ապահով չէ։ Ջուրը ամաններով բերած են իւր արևմտեան ձորում եղած աղբիւրից, որի մօտ կայ ըն- կուզի մեծ մեծ ծառեր, գիւղատեղի և հանգստարան  

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544