Տուն-ակվարիում (Չելյաբինսկ)

Տուն-ակվարիում, Չելյաբինսկ քաղաքի Մետալուրգիական թաղամասում գտնվող տերարիում և ակվարիում։ Այն Չելյաբինսկի մարզի միակ ակվարիումն ու տերարիումն է։ Չելյաբինսկի տուն-ակվարիումն ունի ծովային և քաղցրահամ ջրերի ձկների, ինչպես նաև միջատների և սողունների ցուցանմուշների յուրօրինակ հավաքածու։ Կառույցն ընդգրկված է ակվարիումների համաշխահային գրքում[1]։

Տուն-ակվարիում
Տեսակհանրային ակվարիում և կենդանաբանական այգի
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՉելյաբինսկ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Չելյաբինսկի տուն-ակվարիումը բացվել է 1983 թվականի հունիսի 17-ին Չելյաբինսկի՝ Օ. Տիսչենկոյի անվան զբոսայգում[2]։ Ներկայացված էր 3 մշտական հավաքածու՝ ծովային և քաղցրահամ ջրերի ձկներ, տերարիում, ինչպես նաև ծովային նավի տնակի տեսքով ձևավորված է սրահ, որտեղ ներկայացված էին ծովային մթնոլորտ ստեղծող տարբեր ցուցանմուշներ։ Հիմնական սրահի կենտրոնական մասում տեղադրված է 3 տոննա ծավալով ջրավազան, որտեղ լողում է միայն քաղցրահամ ջում ապրող խոշոր ձուկ։ 2014-ին ակվարիումի շենքը վերանորոգվել է, փոխվել են բոլոր կոմունալ հարմարություները, թարմացվել են ակվարիումները։ Հոկտեմբերի 29-ին բացվել է վերանորոգված տուն-ակվարիումը։ Ներկայումս (2017 թ), ցուցասրահում ընդգրկված են ավելի քան 80 տեսակ ձուկ, հազվագյուտ միջատների 20 տեսակներ, օձեր, մողեսներ և կրիաներ:

Հետաքրքրի փաստեր խմբագրել

  • Ակվարիումի համար նախատեսված քարերը հանվել են խոր ծովից և հատուկ պայմաններում տեղափոխվել Չելյաբինսկ։ Դրա շնորհիվ քարերի մեջ կենդանի օրգանիզմները չեն մահացել։ Հայտնվելով ջրում՝ աճել և հասել են նորմալ չափերի։
  • 2015-ին տուն-ակվարիում է բերվել 38 ճապոնական ծածան, որոնց ցանկացած այցելու կարող է կերակրել ձեռքով կամ մանկական շշով[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Издание «Выбирай». В парке им. Тищенко откроют обновленный дом-аквариум
  2. «Парк имени О. И. Тищенко. Аквариум». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Областной телеканал. В аквариуме Челябинска появились рыбки, которых можно покормить из детской соски

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուն-ակվարիում (Չելյաբինսկ)» հոդվածին։